Ադրբեջանցուն կոչենք հայատյաց․ բա հային ինչ անուն դնենք

Կհարմարվեք պարտադրվող սուտ իրականությանը, որի քաղաքական դոպինգը սկսել են տարածել կործանարար չափաբաժինով այն պետության դեմ․․․

Նվեր Մնացականյանը ներկայացրել է 1 րոպեի նոր թողարկումը․

Картинки по запросу Мнацаканян/Time: Фейковые новости заменили в Армении реальность

Կեղծ լուրերի ինդուստրիան այլևս այնպիսի իրողություն է, ինչպիսին հայկական հակամշակույթը գլխավորող սերիալները։ Եթե հոգիներ ամայացնող սերիալներին հարմարվեցիք, կհարմարվեք նաև պարտադրվող սուտ իրականությանը, որի քաղաքական դոպինգը սկսել են տարածել կործանարար չափաբաժինով այն պետության դեմ, որին այդ թույնը տարածողներն են ամենաշատը հայրենիք կոչում։ Ասեք, ինչով է տարբերվում Հայաստանի ղեկավարի դեմ կեղծ լուր տարածող հայը, հայուհու հետ էթնիկ պատճառով երգելուց հրաժարված ադրբեջանցուց։ Այո, երկու դեպքն էլ հոգևոր անվտանգության սպառնալիք են։ Լավ, ադրբեջանցուն կոչենք հայատյաց․ բա հային ինչ անուն դնենք։ Մի գուցե կարոտել եք պոլիտբյուրոյի վերածված քաղաքական համակարգին, որի որոշումները իջնում էին այն կոնվեյերով, որով էլ վերև էր գնում որոշման գինը, տեղեկատու գրեթե բոլոր միջոցների լուռ համաձայնությամբ։ Հիմա ասեք, արդար է, երբ լրատվական անարխիայում, որտեղ պոլիտբյուրոն այսօր իրեն զգում է ինչպես ձուկը ծովում, կյանքից դժգոհում է ժամանակին ընդամենը մեկ Ա1 պլյուս չհանդուրժած իշխանությունը․․․

Like this post? Please share to your friends: