Մենք գրեթե ամեն օր աղբն ենք գցում այս մթերքների կեղևը՝
առանց իմանալու, որ դրանք իրականում մեծ արժեք ունեն։
Բանանի կեղև
Բանանի կեղևի հատկությունները դրական կերպով են ազդում ստամոքսի խանգարման և արյունահոսությունների դեպքում։ Այն նաև կարելի է քսել կապտուկներին և տրավմաներին, այտուցվածությունից ազատվելու համար։ Բանանի կեղևը հրաշալի կերպով վերացնում է գորտնուկները։
Կիվիի կեղև
Կիվիի կեղևի մեջ 3 անգամ ավել հակաօքսիդանտ կա, քան հենց մրգի մեջ։ Կեղևն ունի հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններ։ Կիվիի կեղևը օրգանիզմից դուրս է բերում վնասակար քիմիական միացությունները։
Դդումի կեղև
Դդումի մեջ մեծ քանակությամբ ցինկ կա։ Այն օժտված է հիանալի պաշտպանող հատկություններով։ Նաև կարելի է կիրառել առողջության լավացման, միկոզաների և պարազիտների դեմ։ Պարունակում է կարոտին, որը պաշտպանում է քաղցկեղային հիվանդություններից։
Սխտորի կեղև
Սա պարունակում է 6 տեսակի հակաօքսիդանտներ, իսկ դա նշանակում է, որ օգնում է պայքարել օրգանիզմի ծերացման դեմ և պահպանել սրտի առողջությունը։
Մրգերի կեղևը կարող եք ավելացնել թեյին կամ ցուկատներ պատրաստել, իսկ բանջարեղենի կեղևը օգտագործեք արգանակներ, մսով և բանջարեղենով ուտեստներ պատրաստելիս։ Նաև կարող եք եփել տարբեր թուրմեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը