4 երեխաների մայրը գանգատվում էր գլխացավից, իսկ 2 օր տանջվելուց հետո կյանքից հեռացավ․ բժիշկները խնդրում են, որ բոլորը մտապահեն այս ախտանիշները

Ծանոթացեք, այս կինը Լի Բրոդվեյն է, ԱՄՆ-ից, չոր երեխաների մայր է։

Կինը ծնվել է Գերմանիայում, որտեղ նրա հայրը ծառայում էր Ռազմաօդային ուժերում։ Երբ ընտանիքը վերադարձավ ԱՄՆ, Լիին ուղարկեցին միջնակարգ դպրոց, որտեղ էլ վերջինս ծանոթացավ Էրիկի՝ իր ողջ կյանքի սիրո հետ։

Մի քանի տարի անց նրանք ամուսնացան։ Երջանիկ համատեղ կյանքով էին ապրում։ Եվ դա տևեց այնքան ժամանակ, մինչ ճակատագիրն անսպասելի շրջադարձ չկատարեց։ 2017-ի ապրիլի 1-ին Լին սկսեց գանգատվել ուժեղ գլխացավից։

Կինը մշտապես տառապում էր միգրենից, բայց այս անգամ ուրիշ ցավ էր։ Էրիկը կնոջը հասցրեց հիվանդանոց։ Ճանապարհին Լին մեքենայի մեջ գալարվում էր ցավից․․․

Հիվանդանոցում անմխիթար ախտորոշում տվեցին․ ուղեղային անևրիզմա։ Չնայած կնոջ տառապանքներին՝ բժիշկները հույս ունեին, որ կկարողանան փրկել նրա կյանքը։ Սակայն նույնիսկ վիրահատությունը լավ արդյունք չապահովեց։

Ապրիլի 3-ին, հիվանդանոցում 2 օր անցկացնելուց հետո, Լին դադարեց պայքարել․․․

Ադաիրը, Ավերին, Ալեքսն ու Ադրիենը չէին կարողանում ուշքի գալ շոկից։ Նրանց համար մոր կորուստը անսպասելի մեծ ցավ էր։ Երեխաներից ոչ մեկը տանը չէր, երբ Լիի վիճակը վատացել էր։ Նրանք ավելի ուշ իմացան տեղի ունեցածի մասին։

Կինը հեռացավ կյանքից 41 տարեկանում՝ թողնելով ընտանիքն ու ընկերներին սգի մեջ․․․ Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ Լին այլևս ողջ չէր, շարունակեց բարի գործեր անել․ նրա օրգանները փրկեցին մի քանի մարդու կյանք։

Ցավոք, ուղեղային անևրիզմից ոչ ոք ապահովագրված չէ։ Եթե ձեզ մոտ նկատեք հետևյալ ախտանիշները, անհապաղ դիմեք բժիշկի․

  • չափից ուժեղ գլխացավ
  • սրտխառնոց
  • սպազմ
  • հոգնածություն կամ ուշագնացություն
  • դեմքի թմրածություն
  • ձգված պարանոց

Իսկ Լիի ընտանիքին կարող ենք միայն ցավակցել։ Հիշեք նրա պատմությունը և ավելի ուշադիր եղեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հանդեպ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: