12 ամյա տղային ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ…հնարավոր չէ պատկերացնել, որ երեխան ունակ է նման քայլի

Ջորդան Բրաունը դարձել է ամենաերտասարդ ցմահ դատապարտյալը:

Ջորդանը ԱՄՆ-ից է: Երբ նա եղել է 11 տարեկան, կրակել է հոր հղի հարսնացուին, ով մի քանի օրից պիտի ծննդաբերեր: Ցավոք, երեխային նույնպես փրկել չի հաջողվել:

Ըստ նախաքննության, Ջորդանը սպանել է 26 ամյա Քենզի Խոեկին, երբ վերջինս քնած է եղել իր տանը, 2009-ի փետրվարին: Տղայի փաստաբաններն ասում են, որ դատարանը շատ խիստ է մոտեցել այդ գործին, և Ջորդանին դիտարկել են որպես չափահասի: Սակայն օրենքը դա թույլ է տալիս. նման դաժան դեպքերում դատավորն ունի երեխային չափահասի պես դատելու իրավունք:

Ջորդանը պատմել է, որ կրակել է հոր հարսնացուին, թաքցրել է զենքը, իսկ հետո հանգիստ սկսել է պատրաստվել, որ գնա դպրոց: Դրանից հետո ուղևորվել է դեպի կանգառ, նստել է դպրոցի ավտոբուսը և գնացել դասի: Կինն այդպես էլ մահացել է՝ առանց գիտակցության գալու:

Խոեկների ընտանիքի համար դժվար է գիտակցել, որ փոքր տղան կարող է այդքան սառնասիրտ լինել: Նրանք համարում են, որ դատարանն արդար ոշորում է կայացրել, քանի որ Ջորդանը լիովին մտածված է գործել:

Like this post? Please share to your friends: