Պատահաբար հանդիպեցի ընկերուհուս, ով մի քանի ամիս առաջ է ամուսնացել․․․ սկեսուրի հետ էր․․․ անկեղծ ասած՝ ապշած մնացի

Մի քանի օր առաջ հանդիպեցի ընկերուհուս, նա իր ամուսնու մոր հետ շրջում էր խանութներում։ Որոշել են տունը վերանորոգել, այնքան շատ բան էին գնել, յուրաքանչյուրը երկու մեծ տոպրակ էր բռնած։ Ես մեքենայով էի, առաջարկեցի տեղ հասցնել, մենք նույն թաղամասում ենք ապրում, սակայն ընկերուհուս սկեսուրը հրաժարվեց, ասաց, որ չի ուզում նեղություն պատճառել։ Դե ես էլ չպնդեցի, չէի ուզում մարդուն անհարմար դրության մեջ դնել։

Виды отношений между матерью и взрослой дочерью | Женское счастье

Մարիամի բախտը, իհարկե, շատ է բերել սկեսուրի հարցում, նրանից երբեք սկեսուրի հասցեին ոչ մի վատ բան չեմ լսել, միայն լավն է ասում։ Ակնհայտ է, որ ջերմ հարաբերություններ ունեն, իսկ նման բան հաճախ չես տեսնի։

Մարիամն ու ամուսինը սկեսուրիc առանձին են ապրում, բայց հաճախ են հանդիպում։ Սկեսուրը կարող է առավոտյան ծաղիկներ կամ թխվածք գնել՝ հարսին ուրախացնելու համար։ Մարիամն էլ իր հերթին ամեն կերպ օգնում է սկեսուրին, թույլ չի տալիս ինքնուրույն լվանալ պատուհանները, կախել վարագույրները, ինքն է ամեն ինչ անում։

Նրանք չունեն արգելված թեմաներ, խոսում են ամեն ինչի մասին, հետաքրքրվում են միևնույն բաներով։ Միասին հագուստի խանութներ են գնում, սրճարաններ։

Հիմա էլ որոշել են վերանորոգել ննջասենյակը։ Մարիամի ամուսինը առավոտից երեկո աշխատանքի է, մայրն է եկել, օգնում, գիտի, որ հարսին միայնակ դժվար կլինի։

Взрослая дочь: когда мама всем недовольна — Центр успешных отношений

Քչերը գիտեն, որ Մարիամը ծնողներ չի ունեցել, մեծացել է մանկատանը, և իր համար մեծ երջանկություն է, որ ամուսնու մայրն իրեն այդքան ջերմ է ընդունել։ Սկեսուրը միշտ նրա կողմից է, պաշտպանում է ամեն հարցում։ Որդին գիտի, որ անիմաստ է մոր հետ վիճելը, միևնույնն է, ի վերջո Մարիամին է արդարացնելու։ Նա պաշտպանում է հարսին, ինչպես փոքրիկ աղջնակի։

Հիանալի է, որ սկեսուրն ու հարսը կարող են լինել ինչպես մայր ու աղջիկ, հավատարիմ ընկերուհւներ, կարող են գանգատվել միմյանց, աջակցել, օգնել ու խորհուրդ տալ։ Ցավոք, այսօր ավելի շատ են ընտանիքներ, որտեղ հարս ու սկեսուր լեզու չեն գտնում՝ թեկուզ առանձին ապրելով։

Она пошла с мамой в магазин за платьем, но она была в шоке, когда ...

Ուրախ եմ ընկերուհուս համար, որ գոնե մեծ տարիքում զգացել է, թե ինչ է ծնողական ջերմությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: