Չէ որ դու հարս ես, պիտի ենթարկվես…այդպես էր սկսվում Աննայի ամեն օրը…

Ես, ամուսինս և սկեսուրս ապրում ենք մի տան մեջ: Ես դպրոցում 3 առարկա եմ դասավանդում, պատկերացրեք, թե որքան շատ դասերի է պետք նախապատրաստվել երեկոյան: Իսկ ամուսինս և սկեսուրս ունեն իրենց գործերը և շատ ծանր բնավորություն, սակայն ես արդեն սովոր եմ:

 «Ты же невестка! Тебе нужно подчиняться своей свекрови!» — так начинался каждый день Анны

Մի օր զանգեց ընկերուհիս և ասաց, որ շաբաթ օրը մեզ հյուր կգա: Ամուսինս և սկեսուրս, բնականաբար, ուրախ չէին: Չէ, նրանք ընկերուհուս դեմ ոչինչ չունեն, նրանք դեմ են առհասարակ բոլոր հյուրերին: Ամուսինս ասաց, որ խոսեմ իր մայրիկի հետ, քանի որ իր տունն է, ինքն էլ պիտի որոշի, թե ով կարող է այստեղ գալ: 

Առաջին տարին չէ, որ ապրում եմ այս տանը, և արդեն գիտեի, թե ինչպես խոսել սկեսուրիս հետ: Նրա համար չափազանց կարևոր էր՝ 1 շաբաթ շուտ իմանալ, թե ով է գալու իրենց տուն: Այդպես մի անգամ առանց զգուշացնելու եկել էին ծնողներս, սկեսուրս նրանց լավ դիմավորեց, սակայն նրանց գնալուց հետո ինձ 5 օր հանգիստ չէր տալիս…

Հաջորդ օրն ամուսինս հետս չէր խոսում, երբ ես հարցրեցի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր մայրը վրդովված է, ՆՐԱՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ ԵՆ, բնականաբար, խոսքն իմ մասին էր:

Շաբաթ օրն արթնացա, և սկսեցի նախապատրաստվել ընկերուհուս գալուն՝ զուգահեռ նկատելով ինձ ուղղված՝ ամուսնուս և սկեսուրիս դժգոհ հայացքները: Իսկ կեսօրին զանգեց Քրիստինեն և ասաց, որ չի կարողանա գալ, քանի որ ամուսինը տանը չէ, իսկ երեխային չի կարող որևէ մեկի մոտ թողնել…

Խնդրեցի ամուսնուս միասին գնալ, իսկ երբ նա ասաց, որ սկեսուրիցս թույլտվություն վերցնեմ, բարկացա և դուրս եկա տանից: Ամբողջ օրն անցկացրեցի ընկերուհուս հետ և չուզելով տուն եկա, որտեղ ինձ շատ սառը ընդունեցին: Իսկ երբ կեսգիշերին միայնակ նստած էի խոհանոցում և սուրճ էի խմում՝ մտածելով, թե ինչ անեմ կյանքիս հետ, ինչպես վարվեմ, եկավ սկեսուրս, լուռ նայեց ինձ, անջատեց խոհանոցի լույսը և գնաց…

Որքան դժվար և տխուր է հարազատ տան մեջ հյուր լինելը…

 

 

Like this post? Please share to your friends: