Ուզում եմ խորհուրդ հարցնել, գուցե էլի ինչ-որ մեկը եղել է նման իրավիճակում․ ամուսնացած ենք 7 տարի, սակայն ամուսինս չի կարող երեխա ունենալ․․․

Ամուսինս շատ բարի, ընտանիքին նվիրված, դաստիրակված և աշխատող մարդ է։  Բայց դա էլ չի ուրախացնում ինձ, քանի որ ընտանիքում երեխաներ ունենալու հույս մարել է վերջնականապես։ Ինչպե՞ս վարվեմ․․․

Картинки по запросу "Прошу совета! Уходить ли от бесплодного мужа к другому мужчине?"

Արդեն գրեթե 7 տարի ամուսնացած ենք։ Ես շատ երկար ժամանակ եմ բուժումներ ստացել՝ կարծելով, թե խնդիրն իմ հետ է կապված։ Շատ բժիշկներ պնդում էին, որ ես լիարժեք առողջ եմ։ Մի քանի տարի ամուսնուս հետ գնում էինք եկեղեցի՝ երեխա էինք խնդրում Աստծուց, հետո շրջեցինք բոլոր սրբավայրերը։ Միայն մի քանի տարում կարողացա ամուսնուս համոզել, որ ինքն էլ հետազոտվի։ Եվ ինչ, հենց առաջին ստուգումից հետո պարզվեց, որ նա չի կարող երեխա ունենալ, և ցավոք, այստեղ ոչ մի բժշկական միջամտություն չի օգնի։ Ամուսինս հիմա հանդարտվել է, հաշտվել այդ մտքի հետ, ասաց․

Դե որ այդպես է, առանց երեխաների կապրենք։ Բան չկա։ 

Ես գրեթե համակերպվել էի այդ մտքի հետ, սակայն մի քանի ամիս առաջ մեզ մոտ աշխատանքի մի տղամարդ  ընդունվեց, իմ հասակակիցն է։ Զգում եմ, որ ինձ առանձնակի ուշադրություն է դարձնում։ Մի օր առաջարկեց ինձ ճանապարհել, ես էլ ասացի, որ ամուցնացած եմ։ Երբ կոլեգաս իմացավ, որ երեխաներ չունենք և չենք էլ ունենա, առաջարկեց բաժանվել և իր հետ ամուսնանալ։ Հիմա մտածում եմ, գուցե ճակատագիրն ինձ երկորդ շանսն է տալիս։ Գուցե արժե փորձել նոր կյանք սկսել՝ նոր մարդու հետ։ Ի վերջո, կկարողանամ երեխաներ ունենալ, ում մասին այդքան երազել եմ։ Այլապես չեմ հասկանում, թե որն է ապրելուս նպատակը։

Картинки по запросу "Прошу совета! Уходить ли от бесплодного мужа к другому мужчине?"

Հիմա մոլորության մեջ եմ։ Ամուսնուս հետ մեր հարաբերությունները վատացել են, բայց զգում եմ, որ դա իմ պատճառով է։ Ամուսինս իրեն մեղավոր չի զգում, իսկ ես էլ տեղս չեմ գտնում։

Արդյո՞ք ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում, ինչպե՞ս եք վարվել ամուսնու հետ, ով բացի անպտղությունից՝ ոչ մի թերություն չի ունեցել, սիրել և հոգ է տարել ձեր մասին։ Վախենում եմ հեռանալ, որովհետեև այն մարդուն լավ չեմ ճանաչում, բայց չեմ էլ ուզում հրաժարվել մայրանալու հնարավորությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: