Նախազգուշացում․ եթե մեքենայի անիվի վրա տեսնում եք պլաստիկե շիշ, ուրեմն դուք վտանգի մեջ եք

Անհրաժեշտ է տարածել այս ինֆորմացիան, որպիսի ոչ ոք չընկնի այս ծուղակի մեջ։

Մեքենաներն ու վարորդներին կողոպտող հանցագործները՝ գլխացավանք են ամբողջ աշխարհի ոստիկանների համար։

Հնարամիտ հանցագործներն ամեն օր նոր միջոցներ են մտածում։ Այսօր ոստիկանությունը զգուշացնում է նոր մեթոդի մասին, որը կիրառում են գողերը՝ մեքենայի ներսից թանկարժեք իրերը կամ հենց մեքենան գողանալու համար։

Картинки по запросу Если вы видите пластиковую бутылку на колесе автомобиля, вы в опасности

Մեթոդը բավականին պարզ է և գողերը սկսում են գործել, երբ մեքենան դեռ կայանտեղիում է գտնվում։

Հանցագործներն աննկատ տեղադրում են դատարկ պլաստիկե շիշ՝ վարորդի նստատեղիի հակառակ կողմում գտնվող անվադողի վրա։ Այդ կերպ, վարորդը չի տեսնում շիշը։ Հետո գողերը թաքնվում և սպասում են։

Երբ վարորդը շարժվում է տեղից, տարօրինակ աղմուկ է լսում, որն արձակում է շիշը։ Չիմանալով շշի և թաքնված հանցագործների մասին՝ վարորդը դուրս է գալիս մեքենայից, որ զննի այն և հասկանա, թե որն է աղմուկի պատճառը։

Հենց այդ պահին էլ գողներն իրագործում են ստոր պլանը։

Картинки по запросу Если вы видите пластиковую бутылку на колесе автомобиля, вы в опасности

Մինչ վարորդը զննում է մեքենան, գողերն առանց արգելքի ներխուժում են չփակված մեքենայի մեջ, ինչ չէին կարող նախկինում անել։ Նրանք այժմ կարող են տիրանալ մեքենայի ներսում գտնվող ողջ գույքին և եթե վարորդը բանալին թողել է, ներսում, կարող են նույնիսկ մեքենան գողանալ։

Այս տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենում։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: