Մոր ծանր նամակը՝ ուղղված 15 ամյա դստերը․ «3 տարուց ես տանից դուրս կհանեմ քեզ․․․»

Նամակ, որ պիտի ընթերցի յուրաքանչյուր մայր և գուցե նույնպես գրի իր դստերը․․․

Այս նամակի մեջ կան բավականին խիստ և դաժան թվացող կետեր, սակայն յուրաքանչյուր մայր պիտի նախապատրաստի դստերը՝ իրական կյանքին։

Կանցնի ևս 3 տարի, և ես լիարժեք կարող եմ ասել քեզ, որ լքես մեր տունը։ Սարսափելի է հնչում, այնպես չէ՞։ 18 տարեկանում դու կկանգնես ընտրության առաջ․ ընդունվել համալսարան և ստանալ իմ աջակցությունը  թե հրաժարվել կրթությունից և սկսել աշխատել, որպիսի ինքնուրույն ապահովես քեզ։ Ես չեմ պատրատսվում ապահովել 18-անց մի աղջկա, ով չի ուզում սովորել։ Մի քանի տարի ժամանակ ունես, լավ մտածիր։

Դու շատ գեղեցիկ ես, խելացի և հմայիչ։ Դու ավելի խելացի ես, քան ես։ Եթե ինչ-որ մեկը այդքանը չի հասկանում, ուրեմն դա իր խնդիրն է։

Ես չեմ կարող քեզ համար օրինակ լինել։ Դու այլ մարդ ես, ուրիշ բնավրություն ունես, դու ինքնուրույն անձ ես, անհատ ես, ով չպիտի սիրի միևնույնը, ինչ որ ես։ Դու, իհարկե, կարող ես աչք պակել իմ արժեքների վրա, սակայն հիշիր, որ այդ դեպքում ինքդ ես պատասխան տալու քո ընտրության համար։

 

Դու ազատ մարդ ես, ես քեզանից ակնկալիքներ չունեմ։ Քո գործն է՝ լինել դռնապան թե բիզնեսմեն։ Ես չեմ խառնվում քո որոշումներին, հիշիր կետ 1-ի մասին։

Իհարկե, ես քեզ պարտքով չեմ դաստիրակել, դու ինձ ոչինչ պարտք չես։ Ինքդ կարող ես ընտրել, թե ինչն է քեզ համար կարևոր։

Միշտ կարղ ես հույսդ դնել ինձ վրա, երբ քեզ դա անհրաժեշտ է։ Դու ունես հարազատ տուն։ Ես քեզ կօգնեմ, կկարեկցեմ, բայց չեմ պատրաստվում ինքնուրույն խառնվել քո կյանքին։

Դու սեփական կյանքով ապրելու իրավունք ունես, կարող ես ինքդ որոշել, թե երբ և ում հետ ամուսնանալ և երբ երեխա ունենալ։ Ոչ մի դեպքում դու ինձ չես կորցնի և չես դադարի լինել իմ աղջիկը։

Ես ապրում եմ իմ կյանքով, և պարտավոր չեմ թողնել բոլոր գործերս և վազել քեզ մոտ, երբ դու ունես դրա կարիքը։ Ես կարող եմ դա անել, բայց պարտավոր չեմ։

Աշխարհն անարդար է։ Չկան հաջողության հասնելու երաշխավորված ճանապարհներ՝ անհաջողություններից խուսափելով։  Երբեմն ցանկալիին հասնելու համար պետք է խախտել կանոնները։

Картинки по запросу "նամակ"

Լիարժեք վստահել կարող ես միայն ինքդ քեզ․ միայն դու գիտես քո իրական հնարավորությունները։ 

Պատասխանատվությունը մի գցիր ուրիշների վրա։ Դու ինքդ ես պատասխան տալիս քո կյանքի համար։

Հիշիր հետևանքների մասին․ դրանք լինում են յուրաքանչյուր որոշումից և յուրաքանչյուր արարքից հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: