Մի քանի զավեշտալի և իրականում տեղի ունեցած պատմություններ

  • Երեկ գնացել էի հիվանդանոց՝ հայրիկիս մոտ տեսակցության: Տեսա, որ նստարանին մի տղա է նստած՝ գունատ, իսկ աչքերին արցունքներ: Հարցնում եմ, թե ինչ է պատահել: Իսկ նա ձեռքի վրա ցույց տվեց արյան կաթիլ՝ հավանաբար նրան ներարկում էին արել, և դողացող շուրթերով մի կերպ ասաց. -Այստեղ արյուն է, վախենում եմ:  Սկսեցի շեղել նրան, որ մոռանա վերքի մասին, կոնֆետ տվեցի, մինչև այդ տղայի՝ 40-45 տարեկան տղայի կինը եկավ մեքենայով և տարավ նրան…
  • Աղջիկ լինել նշանակում է պատերազմ վարել, հաղթել-պարտվել, մինչդեռ քո հակառակորդը նույնիսկ չգիտի, որ դուք պատերազմում եք:
  • Ճանապարհ էի գնում գնացքով, հարևանս մի տղամարդ էր, ով սարսափելի բարձր խռմփացնում էր, և ես չէի կարողանում քնել: Նա ինձ այնքան էր նյարդայնացնում, դրա համար էլ ես նրան ոտքով հարվածեցի: Կարծես թե դադարեց խռմփացնել:  Որոշ ժամանակ անց նա նորից սկսեց, ես նորից հարվածեցի, արդեն ավելի ուժեղ: Միևնունն է խռմփացնում է: Աչքերս բացեցի, իսկ նա պառկած ինձ է նայում: Եվ այդ պահին հասկացա, որ խռմփացնում է ներքևի հարկում քնած կինը:
  • Ինչու՞ ենք մենք ստիպված լինում բժիշկի մոտ հայտնվելու համար սպասել մի քանի ժամ: -Որովհետև ժամանակը բուժում է:
  • Կնոջ մտքով նույնիսկ չի էլ անցնում, թե նրան ինչ է պակասում, մինչև որ ընկերուհին գլուխ չի գովում:
  • Ես կազմել եմ գործերի մեծ ցուցակ, միայն թե չգիտեմ, թե ով պիտի անի դրանք:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: