Միշտ համարել եմ, որ առանց երեխաների ընտանիքը՝ ընտանիք չէ․․․իսկ հիմա չեմ կարողանում երեխա ունենալ․․․

Ես ունեմ երկու ավագ քույր, և միշտ պատկերացրել եմ, որ ընտանիքը ամուր և երջանիկ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կան երեխաներ։ Ինձ համար առանց երեխա ընտանիքը՝ իսկական չէ։ Բայց երևի ժամանակին շատ քննադատեցի այն մարդկանց, ովքեր երեխա չէին ուզում, իսկ հիմա ինքս եմ տառապում դրանից։

Похожее изображение

Ամուսնուս հետ արդեն 11 տարի միասին ենք ապրում, շատ ենք ուզում երեխա ունենալ, բայց չի ստացվում։ Դրա պատճառն իմ առողջական խնդիրներն են։ Ամուսինս ասում է, որ համակերպվել է, բայց ես տեսնում եմ, ինչպես է ինքը նախանձում ընկերներին, ովքեր երեխա ունեն։ Վերջերս հրավիրված էինք մեր ծանոթների դստեր մկրտությանը, ամուսինս դրանից հետո մի շաբաթ անտրամադիր էր։

Похожее изображение

Երկու տարի առաջ կատու բերեցինք տուն, իսկ ամուսնուս ծնողները բարկացած ասացին, որ ավելի լավ էր դրա փոխարեն երեխա որդեգրեինք, այլ ոչ թե մեր գումարն ու ժամանակը ծախսենք կենդանիների վրա։ Ինձ համար շատ ցավալի էր այն, որ ամուսինս կտրականապես դեմ է դրան։ Նա ասաց, որ չի պատրաստվում իր միջոցները ներդնել օտար երեխաների մեջ։

Օգնում եմ ավագ քրոջս․ նա վերջերս է երրորդ երեխային ունեցել, շատ դժվար է իր համար։ Զարմիկներիս շատ եմ սիրում, բայց նրանց հազվադեպ եմ մեր տուն բերում, ամուսնուս դա դուր չի գալիս։ Կարծում եմ, նրա մեջ սովորական նախաձն է խոսում։

Ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ նա կբաժանվի ինձանից։ Ամուսինս իր ընտանիքի միակ երեխան է, ծնողների կողմից ազդեցությունը նույպես շատ մեծ է։ Համոզված եմ, որ ամուսինս ուրիշ կնոջից երեխա ունենալու հնարավորությունը բաց չի թողնի, երևի ես նույն կերպ կվարվեի, դրա համար էլ չեմ մեղադրում նրան։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: