Մենք, բառիս բուն իմաստով, հարություն առանք… դա մեր ընտանիքի փրկությունն էր…

Որդիս արդեն մեծ է,  20 տարեկան: Այս բոլոր տարիների ընթացքում երազել եմ աղջիկ ունենալու մասին, այնքան էի ուզում փոքրիկ աղջնակ ունենալ, մազերը հյուսել, զգեստներ կարել…

Բայց ես ունեի միայն մի որդի, որ արդեն 4 տարի ապրում է ուրիշ քաղաքում, սովորում է, աշխատում, շաբաթական մի անգամ զանգում, մի խոսքով, ապրում է իր առանձին կյանքով:

Իմ խնդիրները սկսվեցին ծննդաբերությունից հետո. կանացի խնդիրներ, ավելորդ քաշ, անվերջ հետազոտություններ… այդպես էլ չկարողացա հղիանալ:

Մինչ որդիս մեզ հետ էր ապրում, ամեն ինչ լավ էր: Բայց հետո սկսվեցին իմ տխուր օրերը: Համոզում էի ամուսնուս, որ արհեստական բեղմնավորում անենք, սակայն նա չհամաձայնվեց:

Իսկ 1 տարի առաջ, երբ դարձա 42 տարեկան, արթանացա մի գարնանային առավոտյան և ինձ շատ վատ զգացի: Գլուխս պտտվում էր, սիրտս խառնում, միայն ուզում էի պառկել և վեր չկենալ:

Մի կերպ հասա աշխատանքի, ամբողջ օրը հորանջում էի և բավականին տարօրինակ զգացումներ ունեի: Ես մտածում էի, թե որտեղ եմ մրսել: Երեկոյան ինձ հյուր եկավ ընկերուհիս, նա թերապևտ է: Պատմեցի ախտանիշներիս մասին, իսկ առաջին բանը, որ նա ասաց, հետևյալն էր.

Պատահաբար հղի չե՞ս:

Հաջորդ օրը շտապեցի բժիշկի մոտ, իսկ երբ նա ենթադրեց, որ հղի եմ, միայն ծիծաղեցի: Հետո բժիշկի կասկածները հաստատվեցին, քիչ էր մնում ուշագնաց լինեի:

Երեկոյան եկավ ամուսինս, տեսավ, որ նստած եմ բազմոցին, մեկ ծիծաղում, մեկ լացում…

Հիմա արդեն անդադար գրկում եմ իմ փոքրիկ Ալիսային: Նա այնքան ցանկալի և երկար սպասված է: Ամուսինս կարծես երիտասարդացել է 10 տարով, այնքան էներգիա ունի, ամեն երեկո զբոսնում է երեխայի հետ, հագուստը փոխում:

Մենք կարծես հարություն առանք: Երեխան նոր գույներով ներկեց մեր կյանքը: Նա մեր երջանկությունն է, մեր Ալիսան…

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: