Մայրս շատ հպարտ էր․․․ իսկ տանը ոչինչ չկար ուտելու․․․ մինչև հիմա հիշում եմ այդ անտանելի գզացողությունը

Իմ ընտանիքում եղել է շատ ծանր ժամանակաշրջանը, երբ տանը ուտելու ոչինչ չկար։ Մենք երկար ժամանակ սովի մատնված չէինք, բայց եղավ այնպես, որ ամսվա ընթացքում, դանդաղ վերջանում էր ամեն ինչ․ կաթ, թեյ, սուրճ, հաց, կարագ, պանիր, մակարոն, բրինձ․․․ մինչև որ բացարձակ ոչինչ չմնաց։ Մայրս միայնակ էր մեծացնում ինձ․․․ դա այն շրջանն էր, երբ նա մի քանի ամիս աշպատանք չուներ, հետո վերջապես գտավ, սակայն դեռ չէր ստացել աշխատավարձը, դեռ 20 օր կար։ Մայրս շատ հպարտ էր, որ ինչ-որ մեկից օգնություն խնդրեր, նա նախընտրում էր ապրել ծանր պայմաններում, քան թակել որևէ մեկի դուռը։

Այդ գիշեր ես սովամահ էի լինում։ Քրքրեցի սառցարանը և գտա շատ հին հացի կտոր։ Կաղամբի տերևներ կային։ Դրեցի հացի վրա, ուղարկեցի գաղօջախի կրակին, որ տաքանա։ Ինձ թվում էր, որ ստամոքսիս աղմուկը լսվում էր կողքի սենյակում։ Դա սարսափելի էր։ 10 վարկյանում կերա կաղամբով հացը, այնքան լավ զգացի ինձ․․․

Картинки по запросу "У гордой матери полностью закончилась еда для ее ребенка. Что произошло дальше — это бесценно!"

Առավոտյան տվեցին մեր դռան զանգը։ Մորս վաղեմի ընկերուհին էր։ Նա մեզ համար մի քանի տոպրակ սնունդ էր բերել, և նույնիսկ պաղպաղակից տորթ․ դրա համը երբեք չեմ մոռանա։

Ես հիշում եմ, թե ինչպես էի հաց ու կարագ ուտում, պանիր, թեյ խմում, ինձ թվում էր, որ դրանից ավելի համեղ բան երբեք չեմ փորձել։

Картинки по запросу "тост с маслом и сыром"

Տարիներ անց, երբ արդեն չկա մայրս, ոչ էլ նրա ընկերուհին, համացանցում պատահաբար տեսա, որ մի երիտասարդ միայնակ մայր կա, ով 2 երեխա ունի,  սոցիալապես անապահով են։ Մեծ ցավ զգացի, երբ հասկացա, որ մորս ընկերուհւ աղջիկն է՝ իր երեխաների հետ։

Հիմա ես արդեն կայացած մարդ եմ, ով ունի լավ աշխատանք, տուն, և ի վիճակի է օգնել ուրիշներին։ Հենց նույն օրը վերադարձրեցի տարիներ առաջ մեզ տված օգնությունը, սակայն դրա տասնապատիկը։

Երեխաների մայրը շատ էր ամաչում, բայց ես նրան պատմեցի, թե ժամանակին ինչի միջով եմ անցել և ով է մեզ օգնել։ Խոստացա էլի օգնել, մինչև որ երեխաները կգնան մանկապարտեզ, և ինքը կկարողանա դուրս գալ աշխատանքի։

Ձեզ էլ եմ խնդրում, որ հնարավորության սահմաններում օգնեք ծանր կացության մեջ հայտնվածներին, շատերը չեն հասկանա նրանց, մինչ ինքները չհայտնվեն նույն իրավիճակում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: