-Մամ, խնդրում եմ, որդուս քեզ մոտ պահիր, էլ չեմ դիմանում, էլ ուժ չունեմ…

Մարիամն ու Անդրանիկն ամուսնացել են 17 տարի առաջ: Հարսանիքից ուղիղ 1 տարի անց ծնվեց առաջնեկը՝ Արփինեն: 7 տարի անց որոշեցին երկրորդ բալիկ ունենալ, ամուսինը երազում էր որդի ունենալու մասին:

Երբ իմացան, որ երեխան տղա է, անչափ երջանիկ էին: Սակայն որդին՝ Արսենը, ծնվեց աուտիզմի համախտանիշով: Ընտանիքի համար մեծ հարված էր: Նրանք չգիտեին, թե ինչ անել առանձնահատուկ երեխայի հետ, ինչպես վարվել նրա հետ: Նա կարող էր երկար ժամանակ չարձագանքել ոչ մի բանի, իսկ հետո հիստերիայի մեջ ընկնել՝ բոլորին վախեցնելով:

Որդու ծնդունդից հետո Մարիամը կտրուկ փոխվեց: Ամբողջ կյանքը ոտքից գլուխ շուռ եկավ: Եթե նախկինում նա միշտ շրջապատված էր ընկերներով, հաճախ կազմակերպում էր քաղաքից դուրս ուղևորություններ, հետևում էր իրեն, միշտ խնամված էր, հիմա ոչ մեկի տեսնել չէր ուզում, մոռացել էր ամենքի ու ինքն իր մասին:

Նույնիսկ աշխատանքից հրաժարվեց, քանի որ չէր ուզում տեսնել իրեն կարեկցող կոլեգաների հայացքները:

Ինչ-որ պահ եկավ, երբ կնոջը թվաց, որ ևս մի երեխայի… առողջ երեխայի ծնունդը կարող է փոխել ամեն ինչ:

Ընտանիքում մեկը մյուսի հետևից ծնվեցին երկու երեխաներ: Կարծես կյանքը սկսել էր դասավորվել, Մարիամը գտել էր ինքն իրեն ընտանիքում, երեխաների, տան մեջ: Նա ամբողջ օրը կարգի էր բերում տունը, թխվածքներ պատրաստում, մուրաբա եփում: Եվ այդ ամենից հաճույք էր ստանում:

Мама, забери к себе моего ребенка. Не могу больше. | Немножко ...

Երեխաներն ուրախացնում էին հաջողություններով: Ավագ աղջիկը գերազանց սովորում էր, կրտսեր քույրն ու եղբայրը սպորտով զբաղվում, լավ նկարում:

Ամբողջ ներդաշնակությունը խախտում էր միայն Արսենը: Ագրեսիայի նրա պրիստուպները խոցում էին տունը, ինչից հետո Մարիամի մոտ երկարատև դեպրեսիա էր սկսվում:

Մի անգամ էլ մայրն իր չորս երեխաների հետ գնաց գյուղ՝ ծնողների տուն: Մաքուր օդ, մեծ անվտանգ հողատարածք, էլ ինչ է պետք երեխաների երջանկության համար: Մայրը՝ տեսնելով ընկճված դստերը, առաջարկեց մի ամիս իր մոտ թողնել Արսենին, ասաց, որ նրա վրա շատ լավ կանդրադառնա սեփական տան ազատությունը, իսկ տատիկի ու պապիկի հոգատարությունը միայն նրան ուղղված կլինի: Մարիամն էլ համաձայնվեց, խոստացավ շուտ վերադառնալ նրա հետևից:

Տուն գալով՝ Մարիամը ամոթով հասկացավ. որ տանն առանց Արսենի ավելի լավ է: Չկա մշտական վախ, որ նա հիմա իրեն վատ կզգա, կհարվածի քրոջը կամ եղբորը, ինչ-որ բան կկոտրի:

Որքան մոտենում էր որդու հետևից գնալու ժամկետը, Մարիամն ավելի շատ էր մտքի մեջ որոշում, թե ինչպես է մորը խնդրելու Արսենին իր մոտ թողնել:

Երբ ասաց ամուսնուն մտադրության մասին, Անդրանիկը լռեց: Կարծես համաձայն էր, բայց չէր ուզում ասել դրա մասին՝ պատասխանատվությունը թողնելով կնոջ ուսերի վրա:

Երբ Մարիամը եկավ մոր տուն, որդին նստած էր բազմոցին ու նայում էր մի կետին: Մարիամը հանկարծ մտափոխվեց, մոտեցավ Արսենին, որ գրկի, իսկ վերջինս սկսեց ուժեղ գոռալ և ճոճորվել մի կողմից մյուս կողմ:

Когда ты меня заберешь» — спрашивала я маму | Матроны.RU

Մայրը մոտեցավ դստերը, նայեց նրա աչքերի մեջ, գրկեց ու կամաց ձայնով ասաց.

-Քանի դեռ մենք ուժ ունենք, թող մնա մեզ հետ…

Դրանից հետո Մարիամը վերադարձավ իր նախկին ապրելակերպին, սկսեց հանդիպել ընկերների հետ, նրանց տուն հրավիրել, երեխաներին հաճախ տանել զբոսանքի…

Բայց հիմա նա հաճախ է երազ տեսնում, իբր որդին լիովին առողջ է և կանչում է մորը… և նա վազում է… վազում է որդու մոտ…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: