Ձմեռ էր․ երեկոյան տվեցին մեր դռան զանգը, բացեցի, ոչ ոք չկար․․․ հանկարծ նորածնի լաց լսեցի․․․

2 տարի առաջ ձմռանը լսեցի մեր դռան զանգը։ Բացեցի, իսկ այնտեղ ոչ ոք չկար։ Արդեն ուզում էի փակել, երբ հանկարծ ծածկոցով փաթաթված նորածնի նկատեցի։ Բարուրի մեջ դրված էր երկտող, որտեղ խնդրում էին սիրել և հոգ տանել երեխայի մասին։

Ես չէի հասկանում, ինչ է կատարվում, բայց հասկանում էի մի բան, որ այդ փոքրիկ հրաշքին պետք է ներս տանել։ Ամուսինս ու աղջիկս արդեն քնած էին։ Փոքրիկին զգույշ տարա հյուրասենյակ, պառկացրեցի բազմոցին։ Բարեբախտաբար, հարևանուհուս երեխան դեռ փոքր է։ Ես վազեցի նրանց տուն, և նա ինձ մանկական շշով կաթ տվեց և 3 հատ տակդիր։ Վերցրեցի ու արագ հետ եկա։

Любовница моего мужа оставила их общего ребенка возле нашей ...

Նախքան երեխային կերակրելը, արթնացրեցի ամուսնուս։ Նա ուղղակի ապշած էր։ Երբ տեսավ երկտողը, հագնվեց ու ասաց, որ շուտով կվերադառնա։

Ես գիտակցում էի, որ առանց ոստիկանությանը տեղյակ պահելու՝  երեխային մեր տանը թողնելը մեծ սխալ է։ Սակայն երբ մտածում էի, որ նա կարող է հայտնվել մանկատանը, սրտիցս արյուն էր գնում։

Երեխային կերակրեցի, հետո գտա աղջկաս փոքրացած շապիկներն ու տոտիկները,  հանեցի փոքրիկի հագուստը, լողացրեցի ու մաքուր հագցրեցի։ Նա քնեց իմ գրկում․․․

Ամուսինս տուն եկավ միայն առավոտյան։ Սարսափելի ճնշված տեսք ուներ։ Ասաց, որ պիտի լուրջ խոսենք։

Ես 1 տարի առաջ կապվել էի մի կնոջ հետ։ Դա ժամանակավոր կիրք էր, երբ հասկացա, որ ինձ միայն իմ ընտանիքն է պետք, բաժանվեցի նրանից։ Նա ինձ չէր ասել, որ երեխայի է սպասում։ Ես ամբողջ գիշեր նրան էի ման գալիս, բայց ծանոթներից իմացա, որ Ռուսաստան է մեկնել։

Ես խոսքեր չունեի․․․ չգիտեի՝ ինչ ասել․․․ Բայց ես չպահանջեցի, որ նա տանի երեխային մեր տնից։ Չէի կարող թույլ տալ, որ  անմեղ հրեշտակը դառը ճակատագիր ունենա։

Любовница моего мужа оставила их общего ребенка возле нашей ...

Հիմա մենք փորձում ենք ջնջել այդ օրը մեր հիշողությունից, մենք ինքներս էլ հավատում ենք, որ նա ՄԵՐ ՈՐԴԻՆ Է, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԾՆՎԱԾ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: