Հրեշտակը նրան չափազանց գրավիչ առաջարկություն արեց, սակայն պայմանի պատճառով նա ստիպված եղավ ընտրել․․․

Ծիծաղը՝ լավագույն դեղամիջոցն է․․․

Մի օր հրեշտակը եկավ Ադամի մոտ և ասաց․

Ադամ, քեզ համար լավ նորություններ ունեմ։ Աստված ուզում է քեզ համար հրաշալի մի բան ստեղծել։

օ, իսկ ի՞նչ։

Ոչ թե ինչ, այլ ով։ Աստված ցանկանում է քեզ համար կին ստեղծել։

Շարունակիր, — պատասխանեց հետաքրքրված Ադամը։

Հրեշտակը շարունակեց․

-Նա հիանալի կլինի։ Կինը ֆիզիկապես կտրաբերվի քեզանից, սակայն կլինի ավելի գեղեցիկ։ Նրա կյանքի նպատակը կլինի քեզ ծառայելը։ Երբ հոգնես, նա քեզ կմերսի։ Երբ քաղց զգաս, նա կկերակրի քեզ։ Նա կծառայի քեզ առավոտյան, ցերեկը և երեկոյան։ Նա կապրի միայն նրա համար, որ քեզ հաճույք պատճառի։

Картинки по запросу "Ангел сделал ему слишком заманчивое предложени"

Բացի այդ,— շարունակեց հրեշտակը,- նա երբեք չի վիճի քեզ հետ և չի գանգատվի։ Նա քեզ չի բարկացնի և չի նեղանա։ Քո բոլոր խնդրանքներին միայն «Այո, իմ տիրակալ» կպատասխանի։ Նա մաքրություն կանի քո տանը և, որպես կանոն, կկատարի քո բոլոր ցանկությունները։

Ադամի աչքերում կայծ է փայլում, և նա անհանգստացած ասում է․

Հրաշալի է, ես շատ եմ ուզում կին։ Բայց ինչի՞ փոխարեն կունենամ  նման բան։ Ի՞նչ պիտի տամ դրա համար։

Հրեշտակը պատասխանեց․

-Դրա համար պիտի տաս քո ոտքը կամ ձեռքը։

Ադամը սկսեց մտածել․

Իսկ ինձ ի՞նչ կտաք, եթե զոհաբերեմ կողոսկրս․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: