Հոգնել եմ թոռներիս և ամուսնուս համար սպասուհի լինելուց

49 տարեկան եմ, արդեն 30 տարի ամուսնացած եմ: Դաստիրակում եմ երկու թոռներիս՝ 7 և 13 տարեկան: Երեխաները սկսել են ինձ հետ ապրել նրանց հոր՝ իմ որդու մահվանից հետո: Ժամանակի հետ վերածվեցի սպասուհու: Չնայած նրան, որ աշխատում եմ, դեռ շատ գործ էլ տանն եմ անում: Ամուսինս գրեթե չի օգնում: Նա էլ կարծես երեխա լինի՝ մշտական քմահաճույքներով և պահանջներով: Երեկոյան սիրում է խմել մեկ-երկու բաժակ, երբեմն անկեղծանում է, ասում, որ հասկանում է, որ ինձ համար դժվար է: Բայց հիմանականում նրանից ստանում եմ միայն քննադատություն և նախատինք:

Картинки по запросу "устала-быть-прислугой-для-внуков-и-мужа""

Իրականում ինձանից դժգոհելու պատճառ չկա: Պատրաստում եմ, լվացք անում, երեխաների հետ դասեր անում, խաղում: Եվ ամուսնուս էլ եմ լսում ամեն օր, թե ինչ խնդիրներ ունի նա աշխատավայրում: Պառկում եմ քնելու գիշերվա ժամը 12-ից ոչ շուտ: Առավոտյան արթնանում եմ 6-ին: Պատրաստում եմ նախաճաշը, արդուկում բոլորի հագուստը և գնում աշխատանքի: Պատկերացնում եք, նույնիսկ երազում եմ հիվանդանոց պառկելու մասին, որ մի քիչ հանգստանամ, նրանք էլ մնան առանց ինձ, ինչ-որ բան հասկանան: Բայց հետո խղճում եմ երեխաներին, առանց այն էլ մնացել են առանց հոր, մայրն էլ ամսական 1-2 անգամ է այցելում նրանց:

Հոգնել եմ, այնքան էլ մեծ չեմ տարիքով, բայց արդեն հոգնել եմ ապրելուց:

Картинки по запросу "устала-быть-прислугой-для-внуков-и-мужа""

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: