Հարուստ, խնամված շիկահեր աղջիկը ստիպեց ինձ ապշած կանգնել փողոցի մեջտեղում․․․ քանի դեռ կան նման մարդիկ, դեռ փրկության հույս ունենք

Սա եղել է աշնանը։ Անձրև էր, քամի․․․ Աշխատանքից գնում էի տուն։ Տրամադրությունս անտանելի վատ էր, մի քանի օր առաջ էի բաժանվել ընկերոջիցս, ում հետ մինչ այդ հանդիպել էինք 2 տարի։ Մնացել էի մենակ։ Աշխատավայրում կային լուրջ խնդիրներ, գումար չունեի։ Երթուղայինի վարորդը կոպտել էր․․․

Картинки по запросу "Дождливо, ветер. Иду с работы домой."

Մի խոսքով, ինձ մի կերպ ստիպելով քայլում էի դեպի տուն, հանկարծ տեսա, որ դեպի իմ կողմ է գալիս մի շիկահեր, բարձրահասակ, սլացիկ մարմնով շիկահեր աղջիկ։ Առանց գլխարկի։ Նման աղջիկները գլխարկ չեն կրում։ Մազերը քամուց հետ էին գնում, իսկ վառ գույնի վերարկուհին նա ամուր սեղմել էր․․․փոքրիկ կատվի։

Картинки по запросу "Дождливо, ветер. Иду с работы домой."

Փոքրիկ, կեղտոտ, մլավող կատուն կեղտոտել էր նրա վերարկուն, իսկ աղջիկը քայլում էր, աչքերը փայլում էին երջանկությունից։ Շոյում է կատվին, խոսում հետը։

Երբ հավասարվեցինք, աղջիկը նկատեց իմ զարմացած հայացքը․

Պատկերացնու՞մ եք, այս փքրիկին ինչ-որ մեկը աղբն էր գցել։ Իսկ ես լսեցի նրա լացը, գրկեցի, հիմա տանում եմ իմ տուն։ Թող ինձ հետ ապրի։ Խեղճ փիսիկ․․․

Եվ աղջիկը գնաց՝ կատվի հետ խոսելով։ Ես մի ակնթարթ մոռացա բոլոր խնդիրներիս մասին։ Սովորաբար նման արտաքինով աղջիկները ընտրում են թանկարժեք ցեղատեսակի կատուների կամ փոքրիկ շների։ Իսկ նա․․․գրկել էր աղբանոցում գտած ցեխոտ կատվին և երջանիկ էր։

Картинки по запросу "Дождливо, ветер. Иду с работы домой."

Նրան տեսնելով՝ հոգիս ջերմացավ, հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է, պետք չէ թևաթափ լինել։ Աշխարհը փրկության հույս ունի, քանի դեռ կան նման մարդիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

 

Like this post? Please share to your friends: