Համացանցում ծանոթացա մի աղջկա հետ և որոշեցինք հանդիպել ռեստորանում. բայց ես արդեն գիտեի նրա սխեմայի մասին և որոշեցի վրեժ լուծել բոլոր տղամարդկանց փոխարեն

Մի անգամ իմացա աղջիկների մի տեսակի մասին, ովքեր ծանոթանում են սոցկայքերում: Նրանց գործողության պլանը հետևյալն է. ամեն օր ծանոթանալու հրավեր են ստանում, համաձայնում են հանդիպել: Բավականին թանկարժեք վայրեր են ընտրում, իսկ հետո գալիս են ընկերուհու հետ՝ ասելով, իբր պատահական են հանդիպել: Այդպես ըներուհիներն ամեն օր ուրիշների հաշվին միասին լավ ժամանակ են անցկացնում:

Նամն մի աղջկա մասին ինձ պատմեցին, ես գտա նրան և գրեցի…

Պայմանավորվեցինք երեկոյան հանդիպել և գնալ սուրճ խմելու համար, իսկ ինքն ասաց, որ դեմ չէ: Դե դա բնական է, որ պիտի համաձայներ: Նա առաջարկում է քաղաքի ամենաթանկ ռեստորաններից մեկը:

Երեկո: Հանդիպում ենք: Մտնում ենք ռեստորան: Բնականաբար նա ընկերուհու հետ է: Ամբողջ երեկո ծիծաղում են, կատակում, հարցեր են տալիս և ամենաթանկ ուտեստներն ու գինին են պատվիրում:

Նրանք մեկ ինչ-որ ուտեստ են պատվիրում, մեկ՝ ուրիշ: Իսկ ես սուրճ եմ ուզել և հանգիստ խմում եմ:

Կատակներ, հումոր, հաճելի երեկո…Հաշիվը խնդրելու ժամանակն է: Ես մատուցողին խնդրում եմ առանձին հաշիվներ բերել: Աղջիկների դեմքերը վարկենապես փոխվեցին, սկսեցին զայրանալ.

-Դու մեզ հրավիրել ես, իսկ հիմա ասում ես, որ մենք վճարե՞նք:

Իսկ ես ժպտալով նկատեցի, որ ես նրան սուրճ խմելու էի հրավիրել և այժմ պատրաստ եմ վճարել միայն դրա դիմաց:

Այդ պահին ես ինձ զգացի աշխարհի լավագույն տղամարդը: Նրանք սկսեցին տխուր և խառնված դեմքով պայուսակները քրքրել, իսկ ես հրաժեշտ տվեցի և հեռացա:

Like this post? Please share to your friends: