Կինն ունեցավ զույգ երեխաներ, սակայն մի քանի ամիս անց որոշեց նվեր անել իր անպտուղ ընկերուհուն…ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը

Մայրությունն աշխարհում ամենամեծ երջանկությունն է: Չնայած նրան, որ այդ 9 ամիսները բավականին դժվար են, այնուամենայնիվ, երեխայի ծնունդը ստիպում է մոռանալ բոլոր բարդությունների և անհարմարությունների մասին:

Ցավոք, աշխարհում կան կանայք, ովքեր չեն կարողանում մայրանալ: Հենց այդպես էլ եղավ Անդրեա Ռիվասի՝ Մարկ Ռիվասի կնոջ հետ, ովքեր ընտանիքով ընկերություն էին անում Սենդի և Ֆիլիպ Պալմիզանոյի զույգի հետ: Այդ երկու ամուսնական զույգերն էլ վաղուց ցանկանում էին երեխա ունենալ, սակայն երկար ժամանակ չէր ստացվում:

2 տարի անց բժշկական միջամտության շնորհիվ Անդրեան կարողացավ հղիանալ և զույգ երեխաներ ունենալ: Սակայն 4 տարի անց անհաջող փորձերից հետո Սենդին այդպես էլ չկարողացավ մայրանալ:

Շուտով Անդրեան ընկերուհուն արեց ամենալավ և բարի առաջարկը. նա պատրաստ էր փոխնակ մայր դառնալ Սենդիի և նրա ամուսնու երեխայի համար:

Ամեն ինչ բարեհաջող անցավ, իսկ մի քանի ամիս անց նրանց մեծ անակնկալ էր սպասում. պիտի ծնվեին զույգ երեխաներ…

Այժմ երկու լիարժեք ընտանիքների ընկերությունն էլ ավելի ամուր է դարձել: Երկու կանայք էլ երջանիկ երիտասարդ մայրեր են, վայելում են ընտանեկան ջերմությունն ու ըներությունը:

Like this post? Please share to your friends: