Կինը լուսանկարում է ինքն իրեն, որպիսի ցույց տա, թե մարդիկ ինչպես են նայում ավելորդ քաշ ունեցողներին

Երբ Հեյլի Մորրիս-Կաֆիերոն որոշեց իքն իրեն նկարահանել մի նախագծում, չէր էլ պատկերացնում, որ դա իրեն համաշխարհային ճանաչում կբերի: Սա սոցիալական էքսպերիմենտ է՝ կազմված լուսանկարների շարքից, որոնք ֆիքսում են, թե անցորդներն ինչպես են արձագանքում ավելորդ քաշով մարդկանց տեսնելիս:

Լուսանկարները հրապարակելուց հետո Հեյլին հազարավոր մեկնաբանություններ ստացավ, որոնք կոչ էին անում նրան սկսել մարզվել, ավելի շատ ջանք գործադրել՝ նպատակին հասնելու համար, դիմահարդարում անել, որպիսի մարդիկ նրան չնայեն, ինչպես ինչ-որ անհասկանալի երևույթի:

Հեյլին, ով պայքարել է նյութափոխանակության խանգարումների դեմ, պնդում է, որ իր համար միևնույնն է, թե մարդիկ իր մասին ինչ կմտածեն, և այս նախագիծը նրա համար չէ, որ ինչ-որ մեկն իրեն վատ զգա:

Լուսանկարների սերիան տարաձայնություններ է առաջացրել համացանցում, քանի որ ոչ բոլորն են ընդունում նրա այդ նախագիծը:

Like this post? Please share to your friends: