Կգա մի օր, երբ դու քո հայրական տուն որպես հյուր կգնաս…

Կգա մի օր, երբ դու քո հայրական տուն որպես հյուր կգնաս, մարդ ում սպասում են ամեն օր , բայց միևնույն է դու այնտեղ հյուր կլինես։ Կգա մի օր, որ դու քո հայրական տան մասին շատ բաներ չես իմանա, քեզ չեն ասի, որ չանհանգստանաս, չեն ուզի , որ տխրես իրենցից հեռու, բայց միևնույն է դա կզգաս ։

Почему Невеста На Свадьбе Должна Плакать? Свадебные Суеверия И Традиции

Կգա մի օր , երբ միայնակ կնստես սենյակի մի անկյունում ու կկարոտես այն օրերը , երբ մայրդ բարկանում էր որ անգործ ես նստել, կժպտաս մի քիչ թաց աչքերով, կսրբես ու նորից կխորասուզվես հիշողություններիդ գրկում։ Կգա մի օր, երբ էլ քրոջդ կամ եղբորդ հետ չես վիճի, որովհետև կվախենաս, որ հեռու եք իրարից ու դու չես կարող գնալ գրկել ու բարիշել, երբ բարկությունը կանցնի․․․ Կգա մի օր , երբ կհասկանաս թե ինչու էր հայրդ քեզ ուժ տալիս, իսկ մայրդ համբերություն․․․կկարոտես , երբ հայրիկիդ հետ ինչ-որ բան էիք կազմակերպում․․․երբ հայրիկի հետ ուզում էիք մայրիկին մի փունջ ժպիտ նվերել, երբ փոքր ժամանակ ` քո, քույրիկի ու եղբոր նվերը մայրիկին մի փոքրիկ բացիկն էր ` տառասխալներով ու ջնջումներով ։ Կկարոտես այդ օրերին․․․կկարոտես ամեն խենթության , որ արել ես հայրական տանը․․․ամենա շատը կկարոտես մայրիկին , նրա պատրաստած սուրճին անգամ կկարոտես․․․ Նրա ժպիտը միշտ աչքերիդ առաջ կլինի , արցունքները նույն պես կհիշես, երբ քեզ հարսի շորով տեսավ ու հրաժեշտ տվեց առաջին անգամ, որ էլ ամեն օր չեք տեսնվելու․․․ արցունքները աչքերիդ կհիշես․․․

Հայրիկիդ խոսքին ու խրատին կկարոտես, նրա հարցերին ու քեզ երեխայի պես վերաբերվելուն կկարոտես։

Կկարոտես ամեն բան․․․ ամենքին կկարոտես․․․ կգա մի օր, երբ դու քո հայրական տանը, որպես հյուր կլինես․․․ ամենա սպասված ու սիրված հյուրերից մեկը․․․

Հեղինակ՝ Սյու Զան

Like this post? Please share to your friends: