Ծնողներս թոռ են ուզում, բայց հենց հերթը հասնում է օգնելուն, լռում են․․․ գյուղում տուն ունեն, թե ինչու՞ չեն տեղափոխվում այնտեղ․․․

Ես շուտով կունենամ երկրորդ բալիկիս, իսկ ապրելու տեղ չունենք, մի կերպ տեղավորվել ենք 1-սենյականոցում։ Ծնողներս հրաժարվում են մեզ զիջել իրենց 3-սենյականոց բնակարանը։ Բայց չէ որ ես էլ ունեմ այդ տանն ապրելու իրավունք, ես էլ եմ այնտեղ գրանցված, վերջի վերջո, բացի այդ նրանք էին թոռներ ուզում, իսկ ո՞վ է օգնելու։

Ծնողներս գյուղում տուն ունեն, թե ինչու՞ չեն տեղափոխվում այնտեղ։ Իսկ մենք կվաճառենք մեր 1-սենյականոց տունը, որտեղ հիմա ապրում ենք, կգնանք ծնողներիս տուն։ Մենք երեխաներ ունենք, մեզ ավելի շատ է պետք։ Իսկ բնակարանի գումարով էլ մեզ մեքենա կգնենք։ Ծնողներս էլ կարող են ապրել գյուղում, օգնել մեզ՝ գոնե երեխաների համար մաքուր բնական կաթնամթերք ուղարկելով։

Բայց նրանք չեն համաձայնվում։ Ասում են, որ այնտեղ չկան հարմարություններ՝ գազ, սանհանգույց։ Իսկ մեր մասին չեն ուզու՞մ մտածել։ Մենք ինչպես ենք 4 հոգով ապրելու 1 սենյակի մեջ։ Նույնիսկ մեքենա չունենք, որ հետագայում երեխաներին սպորտի և որևէ խմբակներ տանենք։ Իսկ ես այնքան էի երազում նոր մերսեդեսի մասին․․․

Ինձ համար շուտով մեծ խնդիր կլինի երեխաներին նույնիսկ բժիշկի տանելը, ես չեմ կարող մանկասայլակը տաքսիի մեջ դնել ամեն անգամ։ Սկեսուրս նույնպես չի օգնում, նրա համար միևնույնն է։

Նա ժամանակին վաճառել է տունը, իր և դստեր համար յուրաքանչյուրին 1-սենյականոց բնակարան գնել։ Իսկ աղջիկը չի կարողանում երեխա ունենալ, բայց ես որ ունենում եմ, դրանից ինչ օգուտ, եթե ինձ ոչ մեկ չի օգնում․․․

Թոռներ բոլորն են ուզում, իսկ երբ հերթը հասնում է օգնելուն, ոչ ոքի հարմար չէ։ Ի՞նչ անեմ։ Ինչու՞ է ամեն ինչ այսքան անարդար։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: