Ծնողները զրկեցին երեխաներին ժառանգությունից՝ նրանց մասին իմանալով սարսափելի ճշմարտություն

Ես ու կինս երկար ժամանակ էինք երազում երեխաներ ունենալու մասին: Երկարատև բուժումներ ստանալուց հետո՝ մենք դարձանք հիասքանչ աղջնակի երջանիկ ծնողներ, իսկ երկու տարի անց ունեցանք մեր երկար սպասված որդուն:

Մենք բավականին խիստ ծնողներ էինք, սակայն երբեք ֆիզիկական ուժ չենք գործադրել մեր երեխաների վրա: Ես միշտ դեմ եմ եղել սկանդալներին և վեճերին, և բոլոր անախորժություններն ընտանիքի ներսում լուծել ենք բացատրելու և միմյանց հասկանալու միջոցով:

Այդ օրը ես մնացի տանը, քանի որ հիվանդ էի: Կինս այդ ժամանակ աշխատանքի էր: Տուն եկավ աղջիկս ընկերուհու հետ, և նրանք նստեցին խոհանոցում: Աղջիկս չգիտեր, որ ես տանն եմ, և ինձ հաջողվեց լսել ողջ խոսակցությունը: Իմ հարազատ դուստրը պատմում էր ընկերուհուն, թե որքան հիմար ծնողներ ունի, որ ինքն ու եղբայրն արդեն երկար  ժամանակ է, ինչ ինձանից ու կնոջիցս գումար են գողանում: Իսկ այդ ամբողջ ընթացքում աղջիկս ալկոհոլ էր խմում և ծխում:

Ես կանգնած էի…չէի հավատում լսածիս: Մի՞թե դա ասում էր մեր սիրելի, երկար սպասված, հոգատարությամբ շրջապատված աղջիկը:

Երբ ես ներս մտա, նա քարացավ, ոչ մի բան չկարողացավ ասել: Իսկ ավելի ուշ, երբ ես պատմեցի կնոջս, մենք որոշեցինք նրանց հանել տնից, իսկ մեր մահվանից հետո մեր ունեցվածքը կփոխանցվի մանկատներից մեկին:

Տնից հեռանալուց հետո երեխաները որոշ ժամանակ մեզ գրում և զանգում էին, իսկ հիմա մենք բացարձակապես կապ չունենք:

Like this post? Please share to your friends: