Ծեր մորը թողել են միայնակ և չեն էլ այցելում…խեղճը միայն մի խնդրանք ունի…

Երբեմն երեխաներն այնքան են օտարանում, որ դառնում են անծանոթներ…Լինում է նաև այնպես, որ անծանոթները վերածվում են ամենամտերիմ մարդկանց:

Վերջերս կատարեցի ծնողներիս վաղեմի երազանքը. գյուղում նրանց համար տուն գնեցի: Այնտեղ էլ ծանոթացանք մի տատիկի հետ, շատ աղքատ էր և ծեր: Նույնիսկ տունը մաքրելու ուժ չուներ, ինքն իրեն էլ մի կերպ էր խնամում: Բայց այնուամենայնիվ կարողանում էր հողը մշակել, որ ուտելու բան ունենա: Տանը կոտրված էին բոլոր ծորակները, պատուհաններից քամի էր փչում: Մի խոսքով, տատիկն ուղղակի գոյատևում էր:

Ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել, ունի երեք երեխա, բոլորն էլ քաղաքում են ապրում: Ցավալին այն է, որ երեքին էլ միշտ ինչ-որ բան է խանգարում՝ մոր մոտ գալու համար: Խեղճը նույնիսկ մոռացել է թոռների դեմքը…եթե դրսում տեսնի, չի էլ ճանաչի:

Այդպես մենք սկսեցինք օգնել տատիկին, ամեն անգամ գյուղ գնալիս մեր հնարավորության սահմաններում մթերք ենք տանում, օգնում  կարգի բերել տունը:

Ծնողներս հաճախ են մի քանի օր մնում այնտեղ: Տատիկը մորս իր աղջիկն է համարում: Ամեն օր իր տուն հյուր է կանչում, խնդրում է, որ իր մասին չմոռանան, քանի որ այլևս ոչ մի հարազատ չունի…Ասում է, որ իր օրերն այս աշխարհում հաշված են, չի ուզում դրանք միայնության մեջ անցկացնել:

Картинки по запросу Оставили мать одну и даже не навещают

Շատ եմ խղճում նրան…ինչպես կարելի է նման կերպ վարվել հարազատ մոր հետ, ուղղակի գլխումս չի տեղավորվում:

Ճիշտ են ասում, որ ամենամեծ ցավ պատճառում են ամենամտերիմները…դավաճան երեխաների դաժանությունն աններելի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: