Ծերունին արդեն 10 տարի նստած է ճանապարհի մոտ…իմանալով պատճառը՝ չեք կարողանա զսպել արցունքները

Այս պատմությամբ կիսվել է մի տղամարդ, ով անցնում էր սրճարանի մոտով և հանդիպել էր մի ծերունու, ով նստած ճանապարհի եզրին՝ դեպի հեռուն էր նայում:

 

Տղամարդը ցանկացավ օգնել ծերունուն, սակայն որոշեց իմանալ սրճարանի աշխատողներից, թե ինչու է պապիկն այնտեղ նստած:

Այն ինչ իմացավ տղամարդը՝ իրեն շոկի ենթարկեց:

Բոլորս էլ գիտենք Հաչիկոյի մասին տխուր պատմությունը, նաև բազմաթիվ պատմություններ, երբ կենդանիներին դուրս են հանում տնից: Սակայն այստեղ ամեն ինչ ավելի սարսափելի է. այս ծերունուն դուրս է գցել սեփական աղջիկը: Նորմալ մարդու գլխում սա ուղղակի չի տեղավորվում:

Պարզվում է, 10 տարի առաջ մի մեքենա է այստեղով անցել, մեքենայից մի երիտասարդ աղջիկ է իջել և այդ նույն ծերունին: Աղջիկն ինչ-որ բան է ասել նրան և հեռացել:

Երբ սրճարանի աշխատողները մյուս օրը նույն տեղում հանդիպել են ծերունուն, հարցրել են, թե ինչու է նա դեռ այստեղ: Տարեց մարդը պատասխանել է, որ սպասում է դստերը, ով իրեն խոսք է տվել վերադառնալ:

Այդպես էլ անցել է 10 տարի, ճանապարհի այդ հատվածը դարձել է ծերունու տունը, բայց նա դեռ հավատում և սպասում է, որ աղջիկը մի օր կգա:

Սրճարանի աշխատողներն ու հաճախորդներն օգնում են խեղճ մարդուն, քանի որ նա ոչ մի տեղ չի ուզում գնալ, սպասում և սպասում է…

Like this post? Please share to your friends: