Ինտուիցիան նրան չստեց. ստյուարդեսան փրկել է մի աղջկա, որին տանում էին վաճառելու

Երբեմն մարդուն կարող է փրկել նա, ում վրա, թվում էր, չարժի հույս դնել: Սակայն ուշադիր ստյուարդեսային հաջողվել է գործել իսկական հերոսական արարք: Շելիա անունով ուղեկցորդուհին Սան Ֆարնիցսկո թռիչքից առաջ, ինչպես և միշտ, կատարում էր վերջին ստուգումները և շրջում օդանավի սրահում: Նրա ուշադրությունը գրավեց մի երիտասարդ. նա գեղեցիկ հանգնված էր, ինքնավստահ տեսք ուներ: Սակայն նրա կողքին նստած աղջկա դեմքի արտահայտությունը Շելիային կասկածելի թվաց: Ավելի շուտ, ոչ թե տարօրինակ, այլ վախեցած: Այն չէր թաքցնում վախն ու լարվածությունը: Հնարավոր է, որ աղջիկն ուղղակի վախենում էր թռնելուց: Բայց աշխատակցուհին վստահ էր, որ ուրիշ խնդիր կա:

Շելիան գնաց սանհանգույց և թուղթ ու գրիչ թողեց: Հետո աղջկան ժեստերով հասկացրեց գնալ այնտեղ: Այն բանից հետո, երբ աղջիկը դուրս եկավ սանհանգույցից, Շելիան վերցրեց թուղթը և քարացավ. երիտասարդ աղջիկը օգնություն էր խնդրում: Պարզվեց, որ իրեն տանում էին…վաճառելու: Սան Ֆրանցիսկո հասնելուն պես ոստիկանությունը ձերբակալեց հանցագործին: Նրանք ստացել էին ստյուարդեսայի հաղորդագրությունը և արդեն պատրաստ սպասում էին օդանավակայանում:

Տվյալ պահին հանցագործը գտնվում է ճաղերի հետևում: Իսկ փրկված աղջիկն ապրում է ծնողների հետ:

Ցավոք, թրաֆիքինգը չի անհետանում: Իսկ Շելիան այժմ աշխատում է Airline Ambassadors International խմբում, որը սովորեցնում է ստյուարդեսաներին օգնել դժբախտության մեջ հայտնված մարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: