Ինձ դուր չի գալիս այս աշխարհը, մարդիկ այստեղ չարացած են․․․12 ամյա տղայի խոսքը ցնցել է բոլորին․․․

Ուսուցչուհին հանձնարարել էր երեխաներին շարադրություն գրել՝ «Ինչը ինձ դուր չի գալիս» վերնագրով և աշակերտներից մեկը գրել էր հետևյալը.

«Ինձ դուր չի գալիս  այս աշխարհը,  մարդիկ այստեղ չարացած են, մոռացել են բարության մասին: Երբ մեծանամ բժիշկ եմ դառնալու և բուժելու եմ  այդ հիվանդությամբ տառապող մարդկանց:

Ես դա հասկացա, երբ մայրիկիս տեղափոխել էինք հիվանդանոց; Ոչ ոք չէր ուզում օգնել մայրիկիս, բոլորն անտարբեր հայացքով անցնում էին իմ ու մայրիկիս կողքով և ոչ ոք չէր ցանկանում իմանալ թե ինչու է մայրիկս տխուր աչքերով նայում ինձ, թե ես ինչու եմ լալիս:

Ես դա հասկացա, երբ տեսա ինչպես խանութում մի ծեր տատիկի հրաժարվում էին հաց տալ, որովհետև  նա գումար չուներ, ի՞նչ կլիներ, որ այդ խեղճ տատիկին մեկ հատ հաց տային, չէ որ խանութում շատ –շատ հաց կա:

Երբ մայրիկս  հիվանդ էր,  ոչ ոք չէր գալիս տեսակցության և ոչ ոք չէր հետաքրքրվում  նրա առողջությամբ:

Ինձ դուր չի գալիս այդ ամենը, երբ մեծանամ փոխելու եմ այս աշխարհը»:

Ես դա հասկացա, երբ տեսա ինչպես խանութում մի ծեր տատի

Like this post? Please share to your friends: