Իմ երեխային նման տատիկ ու պապիկ պետք չեն…ավելի լավ է, նրանք ընդհանրապես չլինեն մեր կյանքում

Ես ու ամուսինս շատ լավ գիտենք, որ իր ծնողները գումար ունեն: Նրանք էլ տեղյակ են այն մասին, որ մենք երազում ենք մեր տունն ունենալու մասին: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է այդքան ժլատ լինել:

Ես ամուսնացել եմ ունևոր ծնողների որդու հետ, բայց, իհարկե, դա չէր որոշիչ գործոնը: Ես սիրում էի այդ տղամարդուն և որոշեցի նրա հետ կապել կյանքս: Ի սկզբանե որոշեցինք առաձին ապրել և մեր բնակարանը գնելու համար գումար հավաքել: Ամուսնուս ծնողները տեսնում էին, որ մենք զրկում էինք մեզ ամեն ինչից ոչ հանգստի էինք գնում, ոչ էլ նոր իրեր գնում: Բայց ոչ մի կերպ չէր ստացվում հավաքել բնակարան գնելու համար անհրաժեշտ կանխավճարը: Անկեղծ ասած, նույնիսկ երեխա ունենալն էինք հետաձգում՝ հենց բնակարանային հարցի պատճառով:

Картинки по запросу дедушка и бабушка

Երբ ամուսնուս ծնողների տուն էինք գնացել, նրանք հերթական անգամ հարցրեցին, թե երբ ենք իրենց թոռնիկ պարգևելու, իսկ ես էլ պատասխանեցի.

Միայն այն ժամանակ, երբ տուն գնենք: Բաց մեր գումարը չի բավականացնում կանխավճար տալու համար:

Սկեսուրս էլ ուղղակի տխուր դեմք արեց և ձևացրեց, որ ակնարկս չի հասկացել:

4 ամիս անց իմացա, որ հղի եմ: Մենք չէինք պլանավորում, այնքան էլ հարմար ժամանակ չէր, բայց երեխայից հրաժարվել չէինք կարող: Երբ սկեսուրս և սկեսրայրս իմացան այդ նորությունը, շատ ուրախացան: Եվ ես որոշեցի օգտվել առիթից և ասացի.

Իսկ դուք կարո՞ղ եք մեզ մի քիչ օգնել, մեր գումարը չի բավականացնում կանխավճարի համար: Չեմ ուզում, որ երեխաս ծնված օրվանից վարձակալած տներում ապրի: Դուք մեզ հիմա  օգնեք, ամսական վճարումները մենք ինքներս կկարողանանք կատարել:

Картинки по запросу дедушка и бабушка

Հենց այդ պահին սկեսուրս անմեղ հրեշտակի դեմք ընդունեց և քնքուշ ձայնով ասաց.

Բայց մեզ որտեղի՞ց գումար: 

Մի քանի օր առաջ սկեսրայրս ասել է ամուսնուս, որ վաճառում է իր հին մեքենան, որ նորը գնի: Ես ոչ վիճեցի նրանց հետ, ոչ էլ նյարդայնացա: Պարզապես ասացի ամուսնուս, որ նրա ծնողներին թույլ չեմ տալու տեսնել իմ երեխային: Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել հարազատ որդու հետ: Ստացվում է, նոր մեքենան ավելի կարևոր է, քան թոռնիկի բարեկեցությունը:

Չեմ ուզում, որ երեխաս նման հարազատներ ունենա:

9 ամիսները շատ շուտ անցան: Մոտ օրերս պիտի ծննդաբերեմ: Այս ամբողջ ընթացքում հույս ունեի, որ ամուսնուս ծնողները կմտափոխվեն, կմտնեն մեր դրության մեջ: Բայց ոչ:

Իմ հաշվարկներով, հաջորդ տարի կկարողանանք տալ կանխավճարը և հիփոթեքով տուն գնել, բայց ահա ծնողներին դժվար թե ներեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: