Զույգ որդիներ ունեցա, բայց տուն եկա տղաներիս և դստերս հետ…

Այս դեպքը տեղի է ունեցել մեր ծննդատանը: Ծննդկանը բազմազավակ մայր էր: Մենք գիտեինք, որ ամեն ինչ բարդ է լինելու, քանի որ կինը զույգ երեխաներ պիտի ունենար: Նա արդեն 4-րդ անգամն էր զույգ երեխաներ ծննդաբերում, նրա վեց երեխաները տղաներ էին:

Ամուսինը նույնպես անհանգիստ էր և հուզված, սակայն լավ գիտեր, թե ինչպես կարելի է օգնել կնոջը:

Անին նախօրոք չէր իմացել երեխաների սեռը, ակնկալում էր, որ երեխաներից գոնե մեկը աղջիկ կլինի:

Երբ ծնվեց առաջին փոքրիկը, Անին անհամբերությամբ հարցրեց, աղջիկ է թե տղա: Երբ իմացավ, որ տղա է, չզարմացավ: Երկրորդ տղան իրեն երկար սպասել չտվեց: Երկուսն էլ առողջ տղաներ էին:

Տեսանք, որ մայրը սկսել է արտասվել: Նա շատ էր երազում դստեր մասին, սակայն ունեցավ և յոթերորդ և ութերորդ որդիներին:

Հաջորդ օրը Անին իմացավ, որ կողքի պալատից մի կին աղջիկ է ունեցել, սակայն թողել է փոքրիկին ծննդատանը և հեռացել: Կինը հասկացավ, որ դա իր ճակատագիրն է: Խոսեց ամուսնու հետ, և նրանք որոշեցին որդեգրել երեխային:

Փաստաթղթերը տեղում ձևակերպեցին և արդեն մի քանի օր անց երջանիկ ծնողները տուն գնացին երկու որդիների և չքնաղ դստեր հետ:

Похожее изображение

Like this post? Please share to your friends: