Երեք երեխաներն ու հղի կինը մահացան նրա աչքի առաջ…դա անում են գրեթե բոլորը…ուշադիր եղեք՝ դժբախտությունից խուսափելու համար

Երեխաների կորուստը ամենասարսափելի երևույթն է ցանկացած ծնողի համար: Իսկ հիմա փորձեք պատկերացրել, թե ինչ է զգում այս մարդը, ով կորցրել է իր հղի կնոջն ու երեք երեխաներին…

29 ամյա Լինդսին և ամուսինը՝ Էդվարդը, ունեին 3 որդի՝ 6 ամյա Օուէն, 4 ամյա Ուեսթոն և 1 տարեկան Քալեբ: Բացի այդ, ամուսինները սպասում էին իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Արձակուրդների ժամանակ տղաները պիտի գնային ճամբար: Լինդսին բոլորին նստացրեց մեքենան և ուղևորվեցին դեպի երկար սպասված արկածները:

Երբ ընտանիքը հասավ տան մոտի խաչմերուկին, նրանց մեքենային կարմիր լույսի տակով մեծ արագությամբ ընթացող մեքենա հարվածեց…

Ինչպես հայտնում է «The Chicago Tribune» թերթը, Քալեբն ու Լինդսին տեղում են մահացել, իսկ մյուս երկու երեխաներին հասցրել են հիվանդանոց, սակայն նրանց չի հաջողվել փրկել:

Ավտովթարի մեղավորը 25 ամյա երիտասարդ էր, ով ողջ էր մնացել, ստացել էր միայն ձեռքի վնասվածք:

Մի ակնթարթում Էդվարդի կյանքը փոխվեց…նա միշտ կապրի վիշտը սրտում…

Շուտով դժբախտացած տղամարդը իմացավ մի փաստ. հետաքննության ժամանակ պարզվեց, որ մեքենայի վարորդը վթարի ժամանակ հեռախոսով է խոսել, ավելացրել է արագությունը և չի նկատել կարմիր լույսը: Իր հեռախոսազրույցի պատճառով ընդհատվել է 5 հոգու կյանք…

Սա ուղղակի սարսափելի է…ցավոք, նման դեպքերը շատ են…

Նախքան մեքենան վարելիս հեռախոսով խոսելը հարյուր անգամ մտածեք, քանի որ դրանով կարող եք վնասել ոչ միայն ձեզ, այլև ուրիշ մարդկանց:

Կիսվեք այս պատմությամբ, որ սա իմանան բոլոր նրանք, ովքեր օգվում են բջջայինից՝ ղեկին գտնվելու ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: