Երբ փրկարարները գտան աղջկան, վերջինս մահացած էր. նրա մարմնի տակ նրանք տեսան մի բան, ինչը բոլորին ստիպեց քարանալ

Իտալական քաղաք Պեսկարա-դել-Տրոնտոյում 2016-ի օգոստոսի 24-ին սարսափելի երկրաշարժ է եղել: Փրկարարներն ու հրշեջներն աշխատում էին օրուգիշեր՝ փորձելով փրկել փլատակների տակ մնացած մարդկանց: Այդպես նրանք գտան 4 ամյա Ջորջիո Ռենալդային. աղջնակը հրաշքով էր ողջ մնացել: Աղջկան գետնի տակից հանելով՝ փրկարարները հասկացան, թե նրան ինչպես է հաջողվել ողջ մնալ: Աղջկան իր մարմնով պաշտպանել էր քույրը: Երբ տունը սկսել էր փլվել, 9 ամյա Ջուլիան ամուր գրկել էր քույրիկին և ծածկել իր մարմնով: Պատերն ընկել էին աղջկա վրա՝ նրան տեղում սպանելով: Սակայն փոքրիկ Ջորջիան՝ թեև շատ էր վախեցել, բայց ողջ էր մնացել: Ջուլիայի արարքը ցնցել էր բոլորին: Փոքրիկ աղջկան թաղում և հրաժեշտ էին տալիս՝ ինչպես հերոսի:

Մարդիկ գերեզմանի մոտ ծաղիկներ, քաղցրավենիք և նամանկներ էին տանում: Ահա թե ինչ նամակ էր գրել խիզախ աղջկա համար փրկարարներից մեկը, ով օգնում էր փլատակներից հանել երեխայի մարմինը.

Ողջույն, հրաշք երեխա: Ես օգնում էի հանել քեզ փլատակների տակից: Ներիր, որ մենք այդքան ուշ հասանք. դու արդեն չէիր շնչում: Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ մենք արել են ամեն ինչ, որպիսի փրկենք ձեզ:

Այժմ, երբ ես վերադառնամ տուն, կիմանամ, որ երկնքից մեզ հետևում է հրեշտակ: Գիշերները դու մեզ համար փայլող աստղ կլինես: Մնաս բարով, Ջուլիա, չնայած, որ մենք երբեք չենք հանդիպել, իմացիր, որ ես քեզ սիրում եմ: Անդրեա:

Like this post? Please share to your friends: