Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվեց

Իլայ Դյագիլաևը 22 տարեկան է: Երիտասարդը զբաղվում է մոդելային բիզնեսով, մասնակցում է ֆոտոսեսիաների և քայլում է պոդիումի վրա: Նա իր ընկերների հետ գրազ էր եկել, որը ստիպեց ողջ աշխարհին խոսել իր մասին…

Երիտասարդը ցանկացավ ապացուցել ընկերներին, որ զանգվածային նորաևությունն աղջիկներին վերածում է նույնատիպ, դատարկ անձանց: Իսկ իր ասածի ճշմարտացիությունն ապացուցելու համար՝ Իլայը որոշեց մասնակցել գեղեցկության մրցույթի:

Իլայը հասավ եզրափակիչ, ինչն իրեն օգնեց շահել գրազը:

Ծանոթացեք, նա Արինա Ալիևան է, ով շատ շուտ գերեց մրցույթի հանդիսատեսին: Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ հմուտ դիմահարդարման տակ տղա է թաքնված:

Սակայն տիտղոսը Իլային պետք չէր, և նա եզրափակիչ փուլում ամեն ինչ խոստովանեց, և հաղթող ճանաչվեց մի այլ աղջիկ:

-Ես միշտ եղել եմ բնականի կողմնակիցը: Այժմ դուք ինքներդ եք տեսնում, որ բոլորը միանման են դիմահարդարվում, հագնվում և համարում, որ եթե հետևում են տենդենցներին, ապա գեղեցիկ են: Ես այդ կարծիքին չեմ:

Ես հաճելիորեն զարմացած էի, որ շատերն ինձ հասկացան, չքննադատեցին իմ քայլը: Ես կոչ չեմ անում ստել կամ աղջկա հագուստ կրել, ես ցանկանում եմ հանրության ուշադրությունը դարձնել այն բանի վրա, որ կարևոր է ոչ թե ստանդարտը, այլ ցանկացած մարդու բնական տեսքն ու անհատականությունը: Գեղեցիկ և նորաձև է ոչ թե այն, ինչը ցույց են տալիս որևէ տեղ, այլ այն, ինչը հենց ձեզ է հարմար:

 

Like this post? Please share to your friends: