Երբեք չեք զղջա, որ կարդացել եք սա…այն կստիպի ձեզ հուզվել և ջերմություն զգալ…

  • Այսօր դուրս եկա մետրոյից, ուշ ժամ էր: Հանկարծ նկատեցի, որ իմ հետևից քայլում են մի խումբ 15-16 տարեկան դեռահասներ՝ կասկածելի արտաքինով: Երբ նրանք հասան ինձ, արդեն մտովի հրաժեշտ տվեցի դրամապանակիս: Բայց պարզվեց, որ այն ընկել էր վագոնում, իսկ տղաները եկել էին հետևիցս, որ վերադարձնեն:
  • Ես 15 տարի աշխատել եմ երեխաների դաստիրաության խորհրդատու: Տարիներ անց հանդիպեցի երեխաներից մեկին: Նա բարդ երեխա էր, մշտապես վրդովվում և բարկանու, գանգատվում էր կյանքից: Մի օր նրա համար սուպերմեն նկարեցի, իսկ ներքևի հատվածում գրեցի, որ հերոսները երբեք չեն հանձնվում: Այսօր այդ տղան հրշեջ է, փրկում է մարդկային կյանքեր: Մենք նրա հետ զրուցեցինք մոտ կես ժամ, իսկ երբ պիտի հրաժեշտ տայինք միմյանց, բացեց դրամապանակը և ցույց տվեց իմ նկարած հերոսին, որը ինքը մինչև հիմա պահել է:

Картинки по запросу Вы не пожалеете, что прочли это!!

  • Ես երաժիշտ եմ, բայց իմ խումբն այնքան էլ հայտնի չէ: Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ, թե ինչու եմ զբաղվում այդ գործունեությամբ, իսկ այսօր ստացա պատասխանը: Համերգից հետո ինձ մի երիտասարդ մոտեցավ և ասաց.

Շնորհակալ եմ, ձեր երաժշտությունն ինձ շատ է օգնում: Ինձ հաճախ են նեղացնում համադասարանցիներս, ես այդ ժամանակ միացնում եմ ձեր երգերը և մոռանում ամեն ինչի մասին: Ես ինձ շատ թեթևացած եմ զգում:

  • Երեք շաբաթ առաջ իմ հագուստի մի մասը նվիրատվություն արեցի անտուն մարդկանց, իսկ այսօր այգում զբոսնելիս մի կնոջ տեսա, իսկ նրա հագին՝ իմ վերնաշապիկներից մեկն էր: Ժպտալով ասացի.

Շատ գեղեցիկ վերնաշապիկ է:

Իսկ նա ուրախ պատասխանեց.

Շնորհակալ եմ, ինձ էլ է շատ դուր գալիս:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: