Ես մոռացա իմ անձնական կյանքի մասին և մեծացրեցի փախած քրոջս դստերը…իսկ նա մեծացավ և դավաճանեց…

Իմ քույրն ուղղակի փախել է: Թողեց ինձ ու մորս մոտ իր 5 ամսական դստերը և պարզապես անհետացավ: Միայն մի երկտող էր թողել. «Չեմ ուզում այսպիսի կյանքով ապրել:»

Ես ու մայրս մի կերպ էինք մեծացնում երեխային, փոքրիկի հոր մասին նույնպես տեղեկություն չունեինք:

Երբ լրացավ Մարիամի 3 տարեկանը,կարողացանք քրոջս զրկել մայրական իրավունքից, և խնամակալությունը ձևակերպեցինք մորս վրա:

Մարիամը շատ ակտիվ և կենսուրախ երեխա էր: Նա ինձ մայրիկ էր ամվանում: Երբ երեխան 5 տարեկան էր, շատ լուրջ ընտրության առաջ կանգնեցի. ընկերս, ում հետ արդեն 3 տարի հանդիպում էինք, ամուսնության առաջարկություն արեց, բայց ասաց, որ երեխային չեմ կարող ինձ հետ տանել: Մայրս էլ հիվանդ էր, հատկապես քրոջս արարքից հետո գրեթե անկողնային էր դարձել: Չկարողացա բախտի քմահաճույքին թողնել Մարիամին և հանուն նրա հրաժարվեցի իմ անձնական երջանկությունից:

Որոշ ժամանակ անց խաչ քաշեցի իմ անձնականի վրա, քանի որ մահացավ մայրս… 18 տարի ես եղել եմ Մարիամի մայրը, մինչև այն սարսափելի օրը…

Անսպասելի վերադարձավ քույրս, թանկարժեք մեքենայով, վերջին մոդելի հեռախոսով: Նա ստեց Մարիամին՝ ասելով, իբր այսքան ժամանակ ես թույլ չեմ տվել նրանց շփվել: Աղջկաս էլ երևի ձեռնտու էր նրան հավատալը, համ էլ, ի վերջո, հարազատ մայրն է: Նա ինձ հիմար հաշվապահ անվանեց և պահանջեց, որ այլևս իրեն իմ դուստրը չհամարեմ: Հաջորդ օրը նա ուղղակի հեռացավ մոր հետ, առանց՝ ինչպես ինքը ասաց, էժանագին քրջերը հավաքելու:

Կես տարի ես ուղղակի գոյատևում էի: ՉԷի հավատում, որ սա իրականում է եղել: Ինչպես կարող ես կյանքդ ապրել հանուն մեկի, իսկ հետո դառնալ նրա թշնամին…

2 ամիս առաջ սկսեցի նկատել իմ կոլեգային, ով արդեն վաղուց էր իմ հանդեպ առանձնակի ուշադրություն ցուցաբերում: Ոչ ես եմ 18 տարեկան, նա էլ պատանի չէ, մի քանի անգամ հանդիպելուց հետո որոշեցինք ամուսնանալ: Հավատում եմ, որ դեռ կկարողանամ ունենալ իմ իսկական ընտանիքը:

Իսկ քույրս էլ նույն անամոթն է, բայց չէի մտածում, որ ունակ է նման արարքի: Պարզվում է, որ իր որդուն երիկամի փոխպատավստում է անհրաժեշտ, նա էլ տարել է Մարիամին, բայց անալիզը պարզել է, որ աղջիկը չի կարող դոնոր լինել: Բնականաբար, Մարիամը պետք չէ ոչ մորը, ոչ էլ նրա նոր ամուսնուն: Բայց ես հստակ որոշել եմ, որ չեմ ընդունի Մարիամին…Դավաճաններն իմ կյանքում տեղ չունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: