Ես իմացա ամուսնուս դավաճանության մասին և պատմեցի սիրուհու ամուսնուն

Մենք ամուսնացած ենք արդեն 10 տարի, լավ ենք ապրում, վստահում ենք միմյանց:

Շատ բաներ են եղել, ինչպես և բոոր ընտանիքներում, բայց մենք միշտ հաշտվել ենք և շարունակել ապրել առաջվա պես:

Մի օր ամուսինս գնաց լոգանք ընդունելու, իսկ նրա հեռախոսին նամակ եկավ: Կարծելով, որ նրա աշխատավայրից է՝ ես ընթերցեցի այն: Այնտեղ ամուսնուս և իր սիրուհու՝ Ալինայի սիրային նամակագրությունն էր:

Ես ուզում էի հենց այդ պահին բաղնիք ներխուժել և խեղդել նրան, բայց ես սովոր չեմ տաք գլխով որևէ բան անել:

Իմացա ամեն ինչ սիրուհու մասին. նա խոշոր բիզնեսմենի կին է, չի աշխատում, վարում է թանկարժեք մեքենա, մի խոսքով, վայելում է կյանքը:

Ես գնացի նրա գրասենյակ և միանգամից ասացի, որ կինն իրեն դավաճանում է ամուսնուս հետ:

Նրա համար նույնպես շոկ էր: Ես նրան ցույց տվեցի ամուսնուս և բիզնեսմենի կնոջ սիրային նամակները: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով:

Արդյունքում ամուսինը տնից դուրս շպրտեց կնոջը, նրանք ամուսնալուծվեցին, ընդ որում կնոջից վերցրեց բոլոր զարդերը, զրկեց մեքենայից և գումարից:

Ամուսինս սկսեց հաճախ լինել տանը, բայց ես նրան չներեցի:

Շուտով ինձ զանգեց բիզնեսմենը, մենք սկսեցինք հանդիպել: Ես նրա ուշադրության կենտրոնում էի, նա ինձ համար ոչինչ չէր խնայում: Ունեի շքեղ մեքենա, թանկարժեք հագուստ, օրիգինալ զարդեր…

Картинки по запросу հարուստ ամուսին

Երբ նա ինձ ամուսնության առաջարկություն արեց, ես համաձայնեցի: Նույն օրը խնդրեցի ամուսնուս ազատել տունը, քանի որ այն ինձ էր պատկանում: Թող գնա վարձով ապրելու:

Ինձ այնպիսի ամուսին է հարկավոր, որ ինձ սիրի և հարգի, ինչն էլ ստացա երկրորդ ամուսնության ժամանակ:

Շուտով կծնվի մեր բալիկը, իսկ ավագ որդիս մտերմացել է խորթ հոր հետ, միասին գնում են ձուկ բռնելու և շատ ընդհանուր թեմաներ ունեն:

Իսկ նախկին ամուսինս զղջացել է, շատ խորն է զղջացել, սակայն դա ոչ ոքի չի հետաքրքրում: Մեր որդին՝ իմանալով հոր արաքի մասին, չի էլ ցանկանում տեսնել նրան:

Երբ ունենք՝ չենք պահպանում, ուշքի ենք գալիս միայն կորցնելուց հետո:

 

Like this post? Please share to your friends: