Ես աշխատում եմ ծննդատանը, մի օր իմ հերթափոխին 17 ամյա ծննդկան բերեցին…այդ օրը բաժանեց իմ կյանքը 2 մասի

Այս սարսափելի պատմությունը տեղի է ունեցել 8 տարի առաջ: Աշխատում էի ծննդատանը, հենց այդ օրը իմ հերթափոխն էր:

Մի 17 ամյա աղջիկ բերեցին, ով արդեն ծննդաբերում էր: Նրա հետ էին ծնողներն ու ամուսինը: Միանգամից երևաց, որ այնքան էլ բարեհաջող ընտանիք չէ:

Ծննդկանն անդադար գոռում էր, որ իրեն պետք չեն երեխաներ, որ իր կյանքն այդքանով կավարտվի:

Ծնողները քաշքշում էին նրան, ասում, որ իրեն հանգիստ պահի:

Այդ ընտանիքն ինձ միանգամից դուր չեկավ, բայց դե ով եմ ես, որ դատեմ նրանց:

Նույն գիշերը բերեցին 45 ամյա մի կնոջ: Դա նրա երկրորդ ամուսնությունն էր, բայց առաջին երեխան: Նա երկար տարիներ երազել էր առողջ երեխա ունենալու մասին…սակայն չստացվեց:

Գլխավոր բժիշկը հասկացավ, որ կնոջ երեխան մահացած է ծնվելու և առաջարկեց  փոխել երեխաներին:

Մահացած փոքրիկին տվեցինք երիտասարդ աղջկան, իսկ տարիքով կնոջն ասացինք, որ իր երեխայի հետ ամեն ինչ լավ է:

17 ամյա աղջիկը մի քիչ արտասվեց, իկս մյուս օրն արդեն ծիծաղում էր: Նրա ընտանիքի համար էլ դա առանձնապես ցավալի լուր չէր:

Այդպես, ծննդատնից դուրս եկան 2 երջանիկ կին:

Սակայն անցել են տարիներ, և խիղճս սկսել է տանջել…ինչպե՞ս ես կարող էի որոշել Աստծո փոխարեն…քունս կորցրել եմ, չեմ կարողանում ինձ ներել…

Like this post? Please share to your friends: