Ես ամրակազմ տղամարդ…իսկ արցունքները խեղդում էին կոկորդս և շատ էի ամաչում

Ճանապարհին շատ կարևոր զանգ ստացա, չէի կարող խոսել, մոտեցա ճանապարհի եզրին, որպիսի չկանգնեմ փողոցի մեջտեղում: Մեկ րոպե անց մեքենայիս մի ծերունի մոտեցավ:

Որքան հնարավոր է թույլ թակեց պատուհանը:

Ես իջեցրեցի ապակին, պապիկը կամաց հարցրեց.

-Տղաս, տաքսի՞ է:

Ես անջատեցի հեռախոսը և պատասխանեցի.

-Ոչ, հայրիկ, տաքսի չէ, քեզ ու՞ր է պետք:

-Ինձ ՀՄԿ-է հարկավոր հասնել, հեռու չէ, մոտ երեք կիլոմետր:

-Նստիր, հայրիկ, հիմա քեզ կտանեմ:

Նա նստեց դիմացի նստարանին: Մենք շարժվեցինք: Նա ծանր էր շնչում, որովհետև պարզապես շատ ծեր էր, ասում էր, որ ամեն օր երթուղայինով գնում է պոլիկլինիկա: Ամեն օր այդքան ճանապարհածախս է պետք: Իսկ այսօր պոլիկլինիկայում մի քիչ երկար էր մնացել, ուշացել էր երթուղայինից, հաջորդը շատ ուշ կգա, իսկ ոտքով հասնել չի կարող: Ես նստած լսում էի, գլխումս հազար միտք էր պտտվում, բայց ես չգիտեի էլ, թե ինչ ասեմ Համաշխարհային Պատերազմի Օրդենով այս ծեր մարդուն:

Ես միայն հարցնում էի ճանապարհը, ուրիշ բան չէի խոսում, չէի հնչեցնում նույնիսկ սովորական դարձած «Շնորհակալ եմ հաղթանակի համար» արտահայտությունը, ես ուղղակի լուռ վարում էի մեքենան: Նա ապրում էր փողոցի վերջում, իսկ նրա թեք կտուրով  փոքրիկ տնակը չէր երևում քոթեջների ետևից:

-Ահա, տղաս, հասանք, հենց այստեղ էլ թեքվիր, — և բացեց պայուսակը, որ դրամապանակը հանի:

-Ես քեզանից գումար չեմ վերցնի, դու քո օրդենով հազար հատ ուղևորության դիմաց վճարել ես արդեն:

Ծերուկի աչքերին արցունքներ երևացին, նա իջավ մեքենայից և ԽՈՆԱՐՀՎԵԼՈՎ ասաց.

-Շնորհակալ եմ, տղաս:

Եվ գնաց դեպի իր հին տնակը՝ ձեռքով սրբելով արցունքները:

Իսկ ես՝ ամրակազմ, 47 ամյա տղամարդ, նստած նայում էի նրա հետևից, իսկ արցունքները խեղդում էին կոկորդս: Մտածում էի, որ իհարկե հիանալի է, որ երկիրը հայտնի է դառնում առաջնություններում և եվրատեսիլներում, կարևոր են նման հաղթանակները…Բայց չի կարող առողջ  լինել այն երկիրը, որը չի կարողանում հոգալ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ  ծերերի մասին, ովքեր իրենց երիտասարդությունն ու առողջությունն են տվել, պաշտպանելով իրենց Հայրենիքը: Եվ ես հասկանում էի, որ այդ ես պիտի խոնարհվեի նրա առաջ: Ես ամաչում էի մեր Հայրենիքի համար: Շատ ամոթ էր…

Գրեցի ոչ թե նրա համար, որ ինքնափիար անեմ, ոչ էլ արցունքների համար…

Մարդիկ, այնքան քիչ են մնացել Պատերազմի մասնակիցներից, ուղղակի օգնեք նրանց, ինչով կարող եք, մի քիչ գումարով, պոլիկլինիկայի հերթում տեղ զիջելով, մինչև տուն հասցրեք, ճանապարհը անցկացրեք…

Հ.Գ. Խաղաղություն ձեզ, ընկերներ…

Կիսվեք ձեր ընկերների հետ այս․․․

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: