Եղբայրս լքել է կնոջը՝ 25 տարի ամուսնացած լինելուց հետո, իսկ դրա մեղավորը ես եմ…

Երեկ երեկոյան եղբայրս լքեց կնոջը, և դա այն դեպքում, որ իրենք 25 տարի միասին են եղել: Ուղղակի հավաքեց իրերը և հեռացավ տնից: Ասաց, որ պիտի մտածի ապագայի մասին և կարգի բերի մտքերը:

Картинки по запросу Брат бросил жену после 25 лет брака, и в этом виновата я

Ես ակամա դարձա նրա ամուսնալուծության մեղավորը:

Եղբայրս 44 տարեկան է: Իր կնոջը՝ Կարինեին, նա սիրահարված է եղել դեռ դպրոցական տարիքից: Նրանք դպրոցն ավարտեցին, հետո սկսեցին ռոմանտիկ հարաբերությունները, որոնք էլ վերածվեցին իրական սիրո:

Հետո եղավ հարսանիքը, երկու դուստրերի ծնունդը: Կարինեի հետ նրանք միշտ համերաշխ են եղել, կարծես միմյանց համար էին ստեղծված:

Տարիներ անց թվում է, թե եղբայրս այլ մարդ է դարձել:

Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ Արենի կտրուկ փոփոխությունների պատճառը, մինչ այն պահը, երբ տեսա, թե նա ինչպես է համբուրվում գործընկերուհուս՝ Անիի հետ:

Անին եղբորիցս 15 տարի փոքր է: Մեր գրասենյակ է եկել աշխատելու մոտ կես տարի առաջ: Չնայած տղամարդկանց հարցում՝ Անիի ազատամիտ լինելուն և նրան, որ նա ինձ սկզբում բացարձակ դուր չէր գալիս, ժամանակի ընթացքում մենք մտերմացանք:

Ես առանց ետին մտքի Անիին և նրա դստերը հրավիրեցի իմ աղջկա ծննդյան օրվա առթիվվ կազմակերպված խնջույքին: Հավանաբար նա հենց այդ ժամանակ է ծանոթացել եղբորս հետ:

Իմանալով, թե ինչ տիպի տղամարդիկ են դուր գալիս Անիին՝ վստահ կարող եմ ասել, որ ինքն ու եղբայրս բացարձակապես միմյանց հարմար չեն: Անին սիրում է երկույթներ, աղմկոտ վայրեր, ակտիվ հանգիստ, սպորտ, իսկ եղբայրս ճիշտ հակառակն է:

Կարծում եմ, որ Անին շուտ կհոգնի նրանից և դուրս կհանի, սակայն արդյո՞ք Կարինեն կկարողանա ներել նրան այդ ստոր քայլից հետո…

Похожее изображение

Ես ինձ չեմ ներում, որ նրան այդ օրը հրավիրեցի մեր տուն…այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս:

Like this post? Please share to your friends: