Դու ինձ այլևս չես հետաքրքրում, ես քեզ հետ եմ միայն հանուն երեխաների…

Ինձ թվում էր, թե լավ ընտանիք ունեմ: Ամուսինս աշխատում էր, միասին մեծացնում էինք մեր երեք երեխաներին: Ոչ մի բանի կարիք չունեինք: Ես էլ հասցնում էի բոլոր տան գործերը, հոգում էի երեխաներիս կարիքները: Սակայն, որքան էլ որ զարմանալի չէ, ինձ հետևելու ժամանակ չունեի: Մարզասրահ չէի հաճախում, անկանոն էի սնվում, և ավելորդ քաշ ունեի: Չնայած այդ ամենին, իմ ու ամուսնուս միջև կար վստահություն և հարգանք:

Բայց ժամանակի հետ զգացի, որ մի բան այն չէ: Նա երկար ժամանակ հեռախոսը ձեռքին էր անցկացնում, ժամերով միայնակ մնում էր սենյակում և ինչ-որ մեկի հետ խոսում, ինձ բոլորովին ուշադրություն չէր դարձնում:

Картинки по запросу муж и неухоженная жена

Մի գիշեր էլ նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ, ամուսինս քնած էր, որոշեցի թաքուն կարդալ: Իմ կասկածները հաստատվեցին. նա սիրուհի ուներ:

Առավոտյան չդիմացա և պատմեցի ամուսնուս, որ ամեն ինչ գիտեմ, կարդացել եմ բոլոր հաղորդագրությունները, գիտեմ, որ նրանք արդեն 4 ամիս հանդիպում են, իսկ ամուսինս…նույնիսկ չփորձեց հերքել: Դեռ մի բան էլ վիրավորեց ինձ, ասաց, որ իր համար չափազանց գեր եմ և ծեր, իսկ ինձ հետ է մնում միայն հանուն երեխաների:

Երբ նա դուրս եկավ տանից, մտածում էի, թե ինչ անեմ: Սկզբում ուզում էի հավաքել մեր իրերը և հեռանալ, բայց հետո հասկացա, որ ուղղակի չէմ կարողանա պահել երեխաներիս, և այլ ելք չունեմ, ստիպված եմ մնալ:

Բացի այդ, ինչի համար պիտի հեռանամ իմ սեփականա տանից՝ ինչ-որ անբարոյականի պատճառով:

Հիմա ինձ համար շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ ամուսինս ամեն օր գնում է ոչ միայն աշխատանքի, այլ նաև ուրիշ կնոջ մոտ…

Իսկ դուք կկարողանայի՞ք զոհել ձեզ՝ հանուն երեխաների…

Like this post? Please share to your friends: