Գնում էի տուն, տեսնում եմ հարևանուհուս փոքր երեխաները թակում են դուռը և խնդրում իրենց ներս թողնել…«Մայրիկ, մենք մրսել ենք ու քաղցած ենք»

Այդ օրը դրսում շատ ցուրտ էր՝ սառը քամի էր և ձյուն: Ես կանդառից  մի կերպ վազելով հասա տուն, իսկ երկրորդ հարկում ինձ տհաճ անակնկալ էր սպասում: Ցավալին այն էր, որ այդ տեսարանն առաջին անգամ չէի տեսնում: 8 տարեկան աղջնակը ցրտից կապտել էր, նա իր բաճկոնը գցել էր 3 ամյա կրտսեր եղբոր ուսերին:

-Նորից քնե՞լ է,-հարցրեցի նրանց:

-Այո, մեր տանը էլի շատ հյուրեր կային, և մայրիկս մեզ ուղարկել է դուրս՝ զբոսնելու: Մենք ամբողջ օրը դրսում ենք եղել, իսկ հիմա նա չի բացում դուռը…- լացը մի կերպ զսպելով՝ ասում էր Ալինան:

-Իսկ ես քաղցած եմ…-տխուր ձայնով ասաց փոքրիկ Արսենը:

Ես երեխաներին տարա իմ տուն, նրանց տաք թեյ և ձվածեղ հյուրասիրեցի: Անցյալ անգամ էլի էի բերել, բայց նրանց մայրն ասաց, որ հաջորդ անգամ ոստիկանների կկանչի, եթե իր երեխաներին նորից առանց թույլտվության կանչեմ իմ տուն: Բայց ես չեմ կարող թողնել նրանց դրսում…

Картинки по запросу Шла домой, увидела как соседские дети колотят в дверь: «Мам, пусти, мы уже замерзли…»

Երեխաների համար հեռուստացույց միացրեցի, և կես ժամ անց նորից իջա անպիտան կնոջ տուն: Սկսեցի ամբողջ ուժով թակել, բայց ապարդյուն էր: Ես վերադարձա և երեխաներին տարա քնելու:

Զանգեցի ոստիկանություն և ներկայացրեցի իրավիճակը: Երբ իրավապահ մարմինները տեղ հասան, սարսափելի տեսարանի ականատես եղան. երեխաների մայրը պառկած էր անգիտակից վիճակում, հավանաբար ալկոհոլի ազդեցությունից էր: Նրան տարան շտապօգնության մեքենայով:

Ոստիկանները մի քանի փաստաթուղթ տվեցին, որ ստորագրեմ և երեխաներին կարողանամ ժամանակավոր պահել իմ տանը: Գիշերը հարևանուհիս մահացավ վերակենդանացման բաժանմունքում:

Այժմ երեխաներին սպառնում էր մանկատուն գնալը…նրանք ոչ մի բարեկամ չունեին: Բայց ի՞նչ անեմ ես: Ամբողջ կյանքս միայնակ մեծացրել եմ որդուս, հիմա նա ուրիշ քաղաքում աշխատում է, շուտով կամուսնանա, թոռներ կունենամ…այս երեխաներին չեմ կարող թողնել իմ տանը:

Մտորումներս ընդհատվեցին ոստիկանի թակոցից: Բացեցի դուռը: Նա ներս մտավ և ասաց.

-Տիկին Աննա, ձևակերպեք երեխաների խնամակալությունը: Պետությունը կօգնի ձեզ: Երաշխավորում եմ: Յուրաքանչյուր երեխայի համար էլ նպաստ կստանաք: Մի թողեք, որ մանկատուն ընկնեն:

Սրտիցս արյուն էր գնում, խիղճս տանջում էր…

Որոշեցի խորհրդակցել որդուս հետ. նա ցրեց իմ բոլոր կասկածները, ասաց, որ ես հիանալի մայրիկ կլինեմ և ավելի լավ է երեխաների հետ ապրեմ, քան միայնակ:

4 տարի անց չեմ զղջում որոշմանս համար, այժմ ունեմ 3 հրաշք երեխա: Քույրն ու եղբայրը անհոգ մեծանում են իմ տանը, ինձ արդեն մայրիկ են անվանում, իսկ ես իսկապես երջանիկ եմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: