Գիշերն այս պատմությունը փրկեց երեխայիս կյանքը

Մոտ 2 տարի առաջ ինչ-որ տեղ կարդացել էի պատմություն այն մասին, որ տղամարդը փրկել է իր երեխային: Նա հիշել էր, որ վաղ հասակում տեսել է հաղորդում, որտեղ պատմել են կռուպ հիվանդության մասին: Այս հիվանդության պրիստուպի ժամանակ պետք է վաննայի մեջ շատ տաք ջուր լցել, և հիվանդին մոտ տանել ջրին, որպիսի նա տաք խոնավ օդ շնչի: Այդպես տղամարդը երեխային առաջին օգնություն էր ցուցաբերել՝ մինչ շտապ օգնության հասնելը, և դրանով էլ կարողացել էր փրկել փոքրիկին:

Գիշերն այդ պատմությունը փրկեց երեխայիս կյանքը…

Արթնացա որդուս սարսափելի հազից: Վազեցի նրա սենյակ, իսկ նա խեղդվում էր: Կոկորդի այտուց: Չգիտեմ ինչ հրաշքով, բայց հիշեցի այն տղամարդու պատմությունը և երեխայիս գրկկելով՝ վազեցի լոգարան: Բացեցի տաք ջուրը, և մենք սկսեցինք վերականգնել շնչառությունը:

Շտապ օգնություն կանչեցի: Բժիշկները հասան մոտ 15 րոպեից: Մեր բախտն ուղղակի բերեց: Երբ նրանք եկան, որդիս արդեն բավականին լավ էր շնչում: Մեզ տարան հիվանդանոց: Իսկ ֆելդշերն ասաց, որ ես շատ ճիշտ եմ վարվել: Ես շնորհակալ եմ այն անծանոթ տղամարդուն, ով կիսվել էր պատմությամբ: Հենց դրա շնորհիվ այսօր փրկեցի որդուս կյանքը:

Like this post? Please share to your friends: