Բանավեճ՝ Աստծո գոյության մասին. տղամարդու արարքն ապշեցրեց վարսավիրին

Մի մարդ եկավ վարսավիրանոց, որպեսզի կտրեն նրա մազերը: Կտրելու ընթացքում նա զրուցում էր իր վարսավիրի հետ: Խոսում էին տարբեր թեմաներից, և հանկարծ խոսքը գնաց Աստծուց: Վարսավիրն ասաց.
-Ինչ էլ դուք ինձ ասեք, միևնույնն է, ես չեմ հավատում Աստծո գոյությանը:

Картинки по запросу Մի մարդ եկավ վարսավիրանոց, որպեսզի կտրեն նրա մազերը:
-Ինչո՞ւ — հարցրեց հաճախորդը:
-Ախր դա պարզ երևում է, բավական է դուրս գալ փողոց, և կհամոզվեք, որ Ատված չկա: Դե պատասխանեք ինձ, եթե Աստված կա, որտեղի՞ց այսքան հիվանդ մարդիկ, սոված երեխաներ, եթե Աստված լիներ, չէր լինի այսքան տառապանք ու ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծու, որը թույլ է տալիս այսքան բան:

Հաճախորդը մի պահ մտածեց, բայց որոշեց չխոսել, որպեսզի վեճի չբռնվեն: Երբ վարսավիրը ավարտեց իր աշխատանքը’ հաճախորդը գնաց: Դուրս գալով վարսավիրանոցից’ նա փողոցում տեսավ չթրաշված ու երկար մազերով մի մարդու ( այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդը ամբողջ կյանքում չի թրաշվել ու մազերն էլ չի կտրել): Այդ ժամանակ հաճախորդը վերադառնում է վարսավիրանոց ու վարսավիրին ասում.
-Գիտե՞ք ես ինչ կասեմ ձեզ, իրականում վարսավիրներ գոյություն չունեն:
-Ինչպե՞ս թե, — զարմացավ վարսավիրը,- իսկ ես ձեր կարծիքով ո՞վ եմ, չէ՞ որ ես վարսավիր եմ:
-Ո’չ,- բացականչեց հաճախորդը,- նրանք գոյություն չունեն, այլապես չէին լինի չթրաշված ու չկտրած մազերով մարդիկ, ինչպես այն մարդը, որը գնում է փողոցով:
-Բայց այստեղ հարցը վարսավիրների մասին չէ: Պարզապես մարդիկ իրենք չեն ուզում գալ ինձ մոտ ,
-Հենց խնդիրն այդ է, — հաստատեց հաճախորդը,- ես էլ եմ հենց այդ ասում: Աստված կա, պարզապես մարդիկ չեն փնտրում Նրան ու չեն գնում դեպի Նա: Ահա թե ինչու է կյանքում այսքան շատ տառապանք ու ցավ:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: