«Արծաթե աչքերով աղջնակին» ոչ ոք չէր ուզում որդեգրել, բայց ամեն ինչ փոխվեց մի դեպքից հետո

Փոքրիկ Պրիմրոուզը ծնված օրվանից տարբերվում է մյուս երեխաներից։ Երբ նա լույս աշխարհ եկավ, բժիշկները փոքրիկի մոտ գլաուկոմա ախտորոշեցին, այսինքն Պրիմրոուզը բացարձակ կույր էր։ Իմանալով դրա մասին՝ մայրը տեղում հրաժարվեց աղջկանից, և ծննդատնից դուրս գրվելուց հետո՝ Պրիմրոուզին ուղարկեցին մանկատուն։

Չնայած ոչ մի բանի՝ աղջիկը կենսուրախ և շփվող էր մեծանում։ Աչքերի արտասովոր գույնի պատճառով՝ աղջկան անվանեցին «արծաթե աչքերով երեխա»։

Մանկատան աշխատակիցները շատ էին սիրում աղջնակին, սակայն հասկանում էին, որ դժվար թե նրան որևէ մեկը որդեգրի։ Հնարավոր էր, որ Պրիմրոուզը ստիպված լիներ ամբողջ կյանքն անցկացնել մանկատան պատերի ներսում, եթե չլիներ այդ մի ճակատագրական դեպքը։

Էրինը ու Քրիսը՝ երջանիկ ամուսնական զույգ են։ Նրանք ունեն իրենց սեփական հարմարավետ տունը, իսկ ընտանիքում արդեն մեծանում էին երկու մանկիկներ։ Սակայն մի օր նորություններ կարդալիս, Էրինը տեսավ փոքրիկ Պրիմրոուզի լուսանկարը։ Կինը լավ չհասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, սակայն զգաց, որ հենց ինքն է պետք լքված հրաշքին։ Էրինը նկարը ցույց տվեց ամուսնուն, և վերջինս, ի զարմանս կնոջ, աջակցեց նրան ու երեխային օգնության հասնելու պատրաստակամություն հայտնեց։

Ամուսինները ստիպված եղան բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտներ հաղթահարել, սակայն կարողացան հասնել նպատակին, և մի քանի ամիս անց Պրիմրոուզը դարձավ իրենց օրինական երեխան։ Աղջիկն անսահման երջանիկ էր, որ վերջապես «գտնվել են» իր մայրիկն ու հայրիկը։

Պահանջվեցին երկարատև բուժումներ և մի քանի վիրահատություն՝ աչքերում ցավերից ու դիսկոմֆորտից ազատվելու համար։ Սակայն այդ ամենը ժամանակավոր դժվարություններ էին, չէ որ հիմա «արծաթե աչքերով աղջիկը» այլևս միայնակ չէ, նա մեծ ու սիրով լի ընտանիքի մի մասնիկ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: