Ավտոբուսով տուն էի գնում, երբ ակամա դարձա այս տհաճ տեսարանի ականատեսը․․․ խեղճ տատիկը մի կերպ զսպելով արցունքները՝ նայում էր պատուհանից և լռում․․․․

Որքան է ինձ զայրացնում մարդկանց անտարբերությունն ու կարեկցանքի բացակայությունը։ Վերջերս աշխատանքից տուն էի վերադառնում ավտոբուսով, ինչպես միշտ, այդ ժամին նստելու տեղ չկար։ Շուկայի մոտի կանգառից մի տատիկ նստեց՝ մթերքով լցված ծանր տոպրակները մի կերպ քաշ տալով։ Ակնհայտ էր, որ դրանք իր համար չափազանց ծանր են։ Ուղևորներից մեկը խնդրեց բոլորին՝ տատիկի համար տեղ ազատել, մնացած բոլորը համաձայնեցին նրա հետ։ Տատիկը սկսեց մի կերպ խցկվելով անցնել դեպի ազատված տեղըէ քթի տակ կրկնելով, որ ինքն արդեն 91 տարեկան է։

Բայց դե մեր աշխարհում շատ են չար լեզուները, և տատիկի մեջքի հետևում մեկնաբանություն հնչեց․ «բա ի՞նչ ես այստեղ-այնտեղ գնում, մնա տանը, որ նստելու  տեղ չխնդրես»։

Screenshot_4

Նրան մի անգամից պատասխանեցին, որ գուցե տատիկը միայնակ է և ոչ ոք չի կարող նրա համար սնունդ գնել։

Картинки по запросу "Бабушка не стала плакать и что-либо говорить"

Եվ ի պատասխան ավելի «բարի» մարդիկ ասացին․

Դե որ այդպես է, թող գնա ծերանոց, այնտեղ հաստատ կօգնեն։

Մարդիկ մոռանում են, որ վերադառնում են ոչ միայն բարի արարքներն ու խոսքերը, այլև՝ չար։ Մի՞թե ասողը կարծում է, որ ինքը երբեք չի ծերանալու, մի՞թե իրեն երբեք օգնություն պետք չի լինելու։

ՈՒղևորներից մեկը շարունակում էր՝ ասելով, որ տանն ամեն բան ավելի հեշտ է, քո հարազատ տան մեջ քեզ ավելի ուժեղ և առողջ ես զգում, քան պետական հովանավորթյան տակ գտնվող ծերանոցի պատերի ներսում։

Իսկ տատիկը լուռ նստել էր և չէր միջամտում վեճին, նա տխուր նայում էր պատուհանից՝ մի կերպ զսպելով լացը, և ոչ մեկին ոչինչ չէր ապացուցում․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: