Առաջին հայացքից թվում է, թե սովորական զույգ է, սակայն երբ տեսախցիկն իջնի…

Այս զույգի պատմությունը տարածվել է ողջ աշխարհում, քանի որ այստեղ ամեն ինչ այլ էր: Սովորաբար փեսան է հարսին ձեռքերի վրա պահում, այս զույգի մոտ հակառակն էր:

Ջեսսին մանկուց երազել է զինվորական դառնալու մասին: 2003-ին նա ընդունվել է ռազմական համալսարան, իսկ 6 տարի անց նրան ուղարկել են Աֆղանստան, որտեղ էլ հայտնվել է պայթյունի էպիկենտրոնում: Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքերը:

Ես գիտակցությունս չէի կորցնում, տեսնում էի ամեն ինչ: Հոգեպես շատ ծանր էր: Բայց իմ ընտանիքը միշտ կողքիս է եղել ւ աջակցել ինձ, նրանց շնորհիվ հավատում էի, որ կկարողանամ ամեն ինչ հաղթահարել,-ասում է Ջեսը:

Ջեսը որոշում կայացրեց, որ առողջ ապրելակերպ է վարելու: Լողի մրցումներից մեկի ժամանակ էլ ծանոթացավ Կելլիի հետ: Նրանք սիրահարվեցին և շատ շուտով որոշեցին ամուսնանալ:

Երբ զույգի լուսանկարները հայտնվեցին ֆեյսբուքում, դրանք մեծ արագությամբ տարածվեցին ողջ համացանցում՝ հավաքելով գովեստի և հիացմունքի խոսքեր:

Այս զույգն իսկական սիրո վառ օրինակ է, նրանց համար գոյություն չունեն որևէ խոչընդոտներ:

 

Like this post? Please share to your friends: