Այս կինը համարձակվեց որդեգրել կույր աղջնակին. 1 տարի անց տեղի ունեցածը զարմանալի է

Աննան պառկած էր անկողնու մեջ և չէր կարողանում քնել: Կողքին հանգիստ խռմփացնում էր ամուսինը: Աննան չէր դադարում մտածել փոքր աղջնակի մասին, որին առաջին անգամ մի շաբաթ առաջ էր տեսել: Նիհարիկ ձեռքեր, քնքուշ դիմագծեր և…չտեսնող աչքեր…

Աննան ուներ երկու որդի. մեկը՝ 14, մյուսը՝ 16 տարեկան: Երկար տարիներ ամուսինները երազում էին աղջիկ ունենալու մասին, սակայն բժիշկների ախտորոշումը հուսադրող չէր. կինն այլևս չի կարող հղիանալ: Դա երկրորդ հղիության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքն էր:

Վերջին երկու տարվա ընթացքում Աննան համոզում էր ամուսնուն մանկատնից աղջիկ որդեգրել, սակայն դա Արմենի սրտով չէր: Վերջապես, կինը հասավ նպատակին, և հենց այդ օրն էլ ծանոթացավ փոքրիկ Անիի հետ…

Դուք հասկանու՞մ եք, որ երեխան 95%-ով կույր է, — ասում էր մանկատան տնօրենը:

-Աննա, նա մեզ համար բեռ կդառնա, ամբողջ կյանքում պիտի մեր խնամքի տակ լինի…

Չնայած այդ ամենին՝ Աննան 4 ամիս անց տուն բերեց փոքրիկ Անիին: Երեխան շատ թույլ էր, դեռ մի հիվանդությունից չապաքինված, կրկին հիվանդանում էր: Ամուսինը չդիմացավ այդ ամենին և հեռացավ ընտանիքից:

Ի վերջո, Աննայի ջանքերն ապարդյուն չանցան: Փոքրիկն այնքան կազդուրվեց, որ բժիշկները թույլ տվեցին վիրահատություն կատարել:

Վիրահատության արդյունքները կարող ենք իմանալ միայն վիրակապերը հանելուց հետո:

Եկավ ճակատագրական օրը. Աննան ամբողջ մարմնով դողում էր, երբ բուժքույրը քանդում էր բինտերը: Աննան մոտեցավ երեխային և նայեց նրա աչքերի մեջ. փոքրիկ Անին գլուխը պտտեց և հայացքը ֆիքսեց հենց մոր հայացքի վրա…

Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ բոլոր դժվարություններն ու տառապանքներն արժեր անցնել՝ միայն այս պահն ապրելու համար:

Այսօր Անին լիարժեք երեխա է, շատ կապված է եղբայրների հետ, ովքեր քրոջ համար ոչինչ չեն խնայում:

Похожее изображение

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: