Այս աղջկա գլխի համար 1 000 000 դոլար պարգևատրում են խոստացել. ահա թե ով է նա

Այս աղջիկը դանիացի ուսանողուհի է, նրա անունն է Ջոանա Պալանի: Աղջիկը սպանել է ԻԳԻԼ-ի ավելի քան 100 ահաբեկիչ: Հենց դրա համար էլ ԻԳԻԼ-ի կողմնակիցները նրան ատում են:

Ջոանան ծնվել է փախստականների ճամբարում և արդեն 9 տարեկանում ստիպված է եղել զենք բռնել: Աղջիկն ազգությամբ կիսով չափ իրանուհի է, կիսով չափ՝ քրդուհի: Դեռ Դանիայում քոլեջը չավարտած՝ նա որոշել է մեկնել Սիրիա, կռվել և պայքարել մերձավոր արևելքի կանանց իրավունքների պաշտպանման համար:

Ջոանան շատ դժվարությունների միջով է անցել: Որպես դիպուկահար՝ նա շատ բան է տեսել և պատմել է, թե ինչպես է 9 օր անընդմեջ պայքարի մեջ եղել: Նա սովորել է լինել ուշադիր, զսպված և համբերատար:

Աղջկան իշխանությունները նույնիսկ արգելել էին վերադառնալ Սիրիա, սակայն երբ Ջոանան չէր հնազանդվել, նրան ազատզրկել էին 3 շաբաթով:

Հենց նրա նման մարդկանց շնորհիվ մեր աշխարհն ավելի լավն է դառնում: Նրան ուժ և համառություն ենք մաղթում:

Like this post? Please share to your friends: