Այսօր դուրս եկա խանութից, քայլում էի դեպի մեքենաս, երբ ճանապարհի կողքով քայլող մի տղամարդու նկատեցի: Տարօրինակն այն էր, որ նրա ձեռքին կար ծաղկեփունջ, իսկ ինքը բարձր արտասվում էր:
Մոտեցա նրան, հարցրեցի՝ ուր է գնում, նա էլ պատասխանեց.
—Գերեզմանոց եմ գնում, ծաղիկներ պիտի տանեմ:
Առաջարկեցի նստել մեքենաս, ասացի, որ այդ կողմով եմ գնալու: Տարա նրան, միմյանց հրաժեշտ տվեցինք, բայց ես որոշեցի սպասել: Անկեղծ ասած, այդ մարդու վիճակն ինձ անհանգստացրեց:
Նա մոտեցավ մի գերեզմանաքարի և սկսեց խոսել.
—Մայրիկ, երբ երիտասարդ էի, քեզ խոստացել էի, որ քո բոլոր ծննդյան տարեդարձներին ծաղիկներ կնվիրեմ: Այսօր քո ծննդյան օրն է, ես կարծում էի, որ այս անգամ չեմ կատարի խոստումս, քանի որ որոշել էի ինքնասպան լինել: Բայց մի աղջիկ հայտնվեց ճանապարհիս, այնքան բարի և մեծահոգի, նա ինձ քեզ մոտ բերեց:
Նա նկատեց ինձ, մայրիկ: Ասաց, որ Աստված ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ լավ կլինի: Բայց ես չեմ կարողանում դադարել արտասվել, քանի որ…նրա անունը Անահիտ է…մայրիկ, նա քո անունն է կրում…դու փրկեցիր ինձ…
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը