Այսպիսի հարսի մասին չէի երազում…խնդրում եմ, մի խորհուրդ տվեք…

Իմ միակ երեխան՝ 20 ամյա որդիս, վերջերս սկսել է հանդիպել իրենից 7 տարի մեծ աղջկա հետ: Ես հենց իմացա, սկսեցի համոզել Հայկիս, որ նա հրաժարվի այդ աղջկանից, սակայն ապարդյուն: Նա ասաց, որ արդեն մեծ է , և ինքն է որոշելու, թե ում հետ ամուսնանա:

Ամուսինս չեզոք դիրք է ընդունել, չնայած նրան, որ ես տեսնում եմ, որ դա իր սրտով չէ: Երևի չի ուզում, որ որդին իրենից նեղանա:

Որդիս սովորում է, գումար ամեն օր մենք ենք տալիս, իսկ հիմա սկսել է ավելի և ավելի շատ պահանջել: Դե ես վստահ եմ, որ այդ աղջկա վրա է ծախսում:

Ինձ համար նաև ցավալի է այն, որ այդ աղջիկն այնքան էլ լավ ընտանիքից չէ: Ծնողները վաղուց են բաժանվել, մայրը հաճախ խմում է: Այդ օրիորդն իմ որդուն համապատասխան զույգ չէ:

2 օր առաջ էլ Հայկը բերեց մեր տուն ընկերուհուն, որ ծանոթանանք հետը: Դե ինչ ասեմ, ամաչկոտ, չխոսկան աղջիկ էր, վատ հագնված, խանութում որպես վաճառողուհի է աշխատում:  Որդիս սովորում է, իսկ ես վախենում եմ, որ հանուն այդ խղճուկի կարող է թողնել ուսումը և գնալ աշխատելու:

Ես այդ աղջկան ասացի, որ հանգիստ թողնի որդուս և նոր ընկեր գտնի, իսկ հիմա վախենում եմ, որ նա կարող է պատմել դրա մասին Հայկին, իսկ տղաս ինձ չի ների, որ խառնվել եմ իրենց հարաբերություններին:

Իսկ սարսափելին այն է, որ Հայկն ասաց, որ իրենք որոշել են միասին ապրել, բայց քանի որ տուն չունեն, չունեն նաև վարձելու հնարավորություն, իրենք կամ պիտի մեզ հետ ապրեն, կամ Կարինեի մոր հետ: Ոչ ուզում եմ, որ այդ աղջիկն այստեղ մնա, ոչ էլ թույլ կտամ որդուս, որ գնա այնտեղ…

Картинки по запросу Не о такой невестке я мечтала…

Չգիտեմ, ում դիմեմ խորհրդի համար, չեմ ուզում խոսել ընկերուհիներիս հետ, որպիսի բամբասանքի նոր թեմա չունենան: Շատ եմ անհանգստանում երեխայիս համար և նրան միայն երջանկություն եմ մաղթում:

Like this post? Please share to your friends: